ԱԱԽ քարտուղարն անհրաժեշտ է համարում հակակարկտային կուռ համակարգի ստեղծումը


ԱԱԽ քարտուղարն անհրաժեշտ է համարում հակակարկտային կուռ համակարգի ստեղծումը

  • 30-05-2013 14:25:13   | Հայաստան  |  Տնտեսություն

Ազգային Անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանի համոզմամբ, կարկուտից տուժած գյուղացիներին  օգնելու նպատակով անցկացվող հանգանակությամբ խնդիրը չի լուծվի. ըստ նրա,  պետք է ստեղծել հակակարկտային կուռ համակարգ՝ միասնական կառավարման մեխանիզմով: Մայիսի 30-ի լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ա.Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հունիսիսն սկսվելու է դիտարկումը, որից հետո կստեղծվի մեկ ընդհանուր հակակարկտային կայանի համակարգ: Նա նշեց, որ երկրում պետք է ձեւավորվի գյուղատնտեսության ապահովագրման համակարգը, որը կթեթեւացնի  գյուղացիների հոգսերը:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play