Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը նշվում է Երևանում


Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը նշվում է Երևանում

  • 06-06-2013 13:51:31   | Հայաստան  |  Մշակույթ

 
ՀԽՍՀ, ՎԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի առիթով  Կոմիտասի անվան պանթեոն՝ աշխարհահռչակ կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել կոմպոզիտորի որդին՝ Կարեն Խաչատրյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնյաներ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցները, բազմաթիվ արվեստագետներ ու երաժշտասերներ։
 «Արամ Խաչատրյանը կապված էր Հայաստանի հետ. հաճախ էր գալիս համերգներով, այդ թվում և՝ հոբելյանական։ Ոչ միշտ էի ուղեկցում նրան, բայց միշտ զգում էի տեսանելի ու անտեսանելի այդ կապը, նրա կապվածությունը հայ ժողովրդի ու Հայաստանի հետ։ Նա պատասխանատվություն էր զգում, որ հայ ժողովուրդը հարազատ է իրեն»,– հիշել է Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մեծանուն կոմպոզիտորի շիրիմին ծաղկեպսակ է դրել Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Կամո Մովսեսյանը։ 
 
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play