Նվազագույն աշխատավարձն կավելանա 10 000 դրամով


Նվազագույն աշխատավարձն կավելանա 10 000 դրամով

  • 06-06-2013 16:07:18   | Հայաստան  |  Տնտեսություն

Կառավարությունը հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նախագծերից առաջինի մշակման հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2013-2017 թթ. ծրագրի դրույթները, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված միջազգային համապատասխան պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը։ Ս.թ. հունվարի 1-ից 35 հազար դրամ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը ս.թ. հուլիսի 1-ից 10 հազար դրամով բարձրացնելու արդյունքում անհրաժեշտ կլինի համապատասխան փոփոխություններ կատարել վերը նշված մյուս օրենքներում։ Ակնկալվում է, որ մինչև 2017 թվականը նվազագույն աշխատավարձի չափը կկրկնապատկվի։
Գործադիրը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի մասին» և «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանել, որ պարտադիր կուտակային բաղադրիչին կարող են մասնակցել միայն ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։
Կառավարության հավանությունն է ստացել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դիլիջանում միջազգային չափորոշիչներին համապատասխան դպրոց կառուցելու արժեքը շուրջ 40 մլրդ դրամ է։ Օրենքի նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է նպաստել կրթահամալիրի կառուցմանը և շահագործմանը։
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության,  վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play