«Նարեկացի» արվեստների փառատոնը կներկայացնի հայ մշակույթը բարձրագույն մակարդակով. Նարեկ Հարթունյան


«Նարեկացի» արվեստների փառատոնը կներկայացնի հայ մշակույթը բարձրագույն մակարդակով. Նարեկ Հարթունյան

  • 07-06-2013 15:53:45   | Հայաստան  |  Մշակույթ
Հունիսի 7-ին` ժամը 11:30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ներկայացվեց հունիսի 15- 22-ը նախատեսվող «Նարեկացի» արվեստների փառատոնի ծրագիրը: Փառատոնը կազմակերպվում է «Նարեկացի» արվեստի միության և «Մելոս» ընկերության կողմից:
 
Բանախոսներն էին՝ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը, երգիչ Վահան Արծրունին, երգահան, «Նարեկացի» արվեստի միության գեղ.ղեկավար Լևոն Իսկենյանը,  նկարչուհի, «Նարեկացի» արվեստի միության կերպարվեստի բաժնի գեղ. ղեկավար Սևան Նագգաշյանը:
 
«Նարեկացի» արվեստների փառատոնը կներկայացնի հայ մշակույթը բարձրագույն մակարդակով: Մտահղացումը վաղուց կար, Վահան Արծրունին վերակենդանացրեց»,- ասաց Նարեկ Հարթունյանը:
Արծրունին ցավով արձանագրեց, որ վերջին տարիներին ստեղծված իրականությունը կարծես մերժում է ազատ արվեստը:
 
 «Էս երաժշտական ֆորմատը որևէ այլ տեղ Հայաստանում չեք կարող տեսնել, այս մարդիկ իրենց համերգային խնդիրները ավելի հեշտ լուծում են արտերկրում, քան այստեղ: Այս փառատոնով մենք փորձում ենք ճանաչելի դարձնել մեր արվեստը, մեր ժողովրդի համար»,- ասաց նա:
 
Ստորեւ ներկայացնում ենք փառատոնի ծրագիրը:
 
1. Հունիսի 15-ին՝ փառատոնի բացումը բոլոր արվեստագետների մասնակցությամբ (մուտքը՝ միայն հրավիրատոմսերով)
2. Հունիսի 16-ին՝ Գյուրջիևի անվան ժող. նվագարանների անսամբլ, գեղ.ղեկ.՝ Լևոն Իսկենյան, 
դաշնամուր- Լուսինե Գրիգորյան, դասական ժողովրդական և աշուղական երաժշտություն 
Ծրագրում՝ Կոմիտաս, Սայաթ Նովա, Ջիվանի և Գյուրջիև:
3. Հունիսի 17-ին՝«Օշական» տրիո և «Լույս» վոկալ հնգյակ, ]րագրում՝ հայ հոգևոր և ժող. Երաժշտություն:
4. Հունիսի 18-ին՝ Հայաստանի պետական կամերային երգչախումբ (գեղ.ղեկ.՝ Ռ. Մլքեյան) 
հայ դասական երգչախմբային երաժշտություն, ծրագրում՝ Մանսուրյան, Հալաջսյան, Ավանեսով
5. Հունիսի 19-ին՝ Արթուր Ավանեսով, հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային ստեղծագործություններ:
6. Հունիսի 20-ին՝ ջազային համերգ - Վահագն Հայրապետյան, Արմեն Հյուսնունց
7. Հունիսի 21-ին՝ Վահան Արծրունի, ժամանակակից կամերային երաժշտություն
Ծրագրում՝ «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը:
8. Հունիսի 22-ին՝ «Նարեկացի» ժող. նվագարանների անսամբլ, գեղ.ղեկ.՝ Հովիկ Սահակյան
«Կարին» երգի- պարի անսամբլ, գեղ.ղեկ.՝ Գագիկ Գինոսյան, ծրագրում՝ հայ ժողովրդական և հոգևոր երաժշտություն
Նկարիչներ՝ Հակոբ Հակոբյան, Վարդան Թովմասյան, Արմեն Խոջոյան, Շոթա Ոսկանյան, Աշոտ Ավագյան, Սևան Նագգաշյան, Հովնան Սարգսյան, Արարատ Սարգսյան և Նարեկ Հարթունյան:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել <<Մելոս>> ընկերություն՝ 077 82 79 96 կամ 094 53 27 50 հեռախոսահամարներով: 
 
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել «Մեդիա կենտրոն»  (+374 60) 505 898, (+374 99) 755 898: Էլ փոստ` mediacenter@mynews.am:
 
 follow on Twitter | friend on Facebook | forward to a friend 
Հանրային լրագրության ակումբի մասին
 
Հանրային լրագրության ակումբը Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է:
 
Մեր առաքելությունն է՝ խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը Հայաստանում` զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը, քաղաքացիական թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրագրողներին, լրատվամիջոցներին ու սոցիալական մեդիայի մասնագետներին, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ, աշխատանքային կամուրջներ ստեղծելով:
 
«Մեդիա Կենտրոն»-ի մասին
 
«Մեդիա Կենտրոնը» նոր հարթակ է` մեկտեղելու քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը:
 
Մեր հիմնական առաքելությունն է աջակցել լրատվամիջոցներին, հատկապես ընտրությունների լուսաբանման գործընթացում` հանդիսանալով կամուրջ  մեդիայի և քաղաքացիական հասարակության ակտիվ խմբերի, կազմակերպությունների միջև:
 
«Մեդիա Կենտրոնը» համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»` Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և  Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի, Նիդերլանդների Թագավորության դեսպանատան` նստավայրը Թբիլիսի և  Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ:
 
«Մեդիա կենտրոն»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play