Բակո Սահակյանը այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ


Բակո Սահակյանը այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ

  • 07-06-2013 15:54:40   |   |  Տնտեսություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել բնակչության առջեւ ծառացած խնդիրները:
Երկրի ղեկավարը նշել է, որ գյուղում կիրականացվեն լայնածավալ ծրագրեր` ուղղված զբոսաշրջության եւ արդյունաբերության զարգացմանը: Նախագահը հատուկ ընդգծել է, որ գյուղացիները պետք է լինեն ավելի ակտիվ եւ նախաձեռնող, ինչը կարեւոր է աշխատանքների հաջող ու արդյունավետ իրականացման համար: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play