ԿԲ-ը կանխատեսում է թույլատրելի սահմանը գերազանցող գնաճ՝ մինչեւ 8%


ԿԲ-ը կանխատեսում է թույլատրելի սահմանը գերազանցող գնաճ՝ մինչեւ 8%

  • 11-06-2013 19:51:11   | Հայաստան  |  Տնտեսություն
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանի կանխատեսմամբ, Հայաստանում գազի, էլեկտրաէներգիայի թանկացման եւ վերջերս տեղի ունեցած կարկտահարության հետեւանքով առաջիկա մեկ տարում կդիտվի մինչեւ 8%-ի գնաճ: Այս մասին Ա.Ստեփանյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։  Նրա խոսքերով` այս տարվա համար Կենտրոնական բանկը կանխատեսել էր 4%-ի սահմաններում գնաճ, սակայն այդ թվերը, ցավոք, փոփոխվեցին:
Հիշեցնենք, որ դեռեւս երեկ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Ազգային Ժողովում իր ելույթում նշել էր, որ որպես  գազի, էլեկտրաէներգիայի թանկացման, ինչպես նաեւ կարկտահարության հասցրած վնասների հետեւանք նա կանխատեսում է հավելյալ 2,5 տոկոս գնաճ Հայաստանում։
 
ԿԲ-ն 1%-ով ավելի ցածր է կանխատեսում նաեւ տնտեսական աճը: «Եթե չլիներ գազի թանկացումը, մենք պատրաստվում էինք  տնտեսական աճի  ներուժը  6% գնահատել, սակայն  գազի թանկացումից հետո աճի տեմպը գնահատում ենք 4.5-6 %»,- ասել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամը: 
 
Միեւնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ 2014-ի կեսերից գները Հայաստանում կիջնեն: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play