Երեւանի 2 թաղամասերում եւ նախկին Հաղթանակ գյուղի բնակչության հողհատկացումների հարցով զբաղվում է քաղաքապետի տեղակալը


Երեւանի 2 թաղամասերում եւ նախկին Հաղթանակ գյուղի բնակչության հողհատկացումների հարցով զբաղվում է քաղաքապետի տեղակալը

  • 05-02-2011 20:54:20   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Դեռեւս 1990–ական թվականներին Երեւան քաղաքի Սիլիկյան, Չարբախ թաղամասերում եւ նախկին Հաղթանակ գյուղի տարածքում շուրջ 1600 ընտանիքների հողատարածքներ են հատկացվել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից վերը նշված տարածքների քաղաքացիների կողմից մինչեւ 2005թ. ընդունվել են դիմումներ եւ կատարվել են պետական գրանցումներ: Երեւանի քաղաքապետարանի ունեցած տվյալներով մինչ օրս 41 միավոր պետական գրանցում է ստացել: Հետագայում նշված հողամասերի համար գլխավոր հատակագծեր տրամադրելու անհրաժեշտություն է առաջացել, ուստի քաղաքացիները դիմել են Երեւանի քաղաքապետարան` հողամասերի հատկացման հիմքերը վերականգնելու եւ հողամասերի համար հատակագծեր թողարկելու խնդրանքով: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ վերսկսվել է գործընթացը: Բնակչության հողհատկացումների հարցը հնարավորին արագ կարգավորելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները համակարգում է քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը: Հանձնաժողովի տվյալներով` 2005թ.–ից մինչ օրս Երեւանի քաղաքապետարանի կողմից նշված տարածքներում իրականացվել են քաղաքացիներին հատկացված 256 միավոր հողամասերի հողհատկացման հիմքերի վերականգնում: Խնդիրն ունի բարդություններ, քանի որ շատ դեպքերում չեն պահպանվել տրամադրված հողամասերի նախկին ուրվագիծը, հողի տեսքը, փաստաթղթերի բնօրինակները: Տարածքներում առկա են համադրումներ, հողօգտագորման հետ կապված հարեւանների վեճեր, քաղաքաշինական նորմերի խախտումներ: Ներկայում համակողմանիորեն ուսումնասիրվում է շուրջ 900 ընտանիքների հարցերը: Հաղթանակ գյուղում հողհատկացումների օրինականությունը հանձնաժողովը կուսումնասիրի առանձին: Վերը նշված տարածքների շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ քաղաքապետարան են հրավիրվել: Նրանց իրազեկվել է գործնթացի եւ հարցին ընթացք տալու մասին: Տեղեկացվել է, որ բոլոր այն դեպքերում, երբ պահպանվել են փաստաթղթերը, հողամասերի ուրվագծերը, չեն առաջանում քաղաքաշինական նորմերի խախտումներ, չկան համադրումներ եւ հիմքերը բավարար են` քաղաքապետարանը պատրաստակամ է ընդառաջել քաղաքացիներին եւ սեղմ ժամկետում տրամադրել համապատասխան փաստաթղթեր: Իսկ եթե մերժվի քաղաքացու դիմումը, ապա մերժումը կլինի համակողմանի հիմնավորված եւ պարզաբանված:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play