Աշոտ Բլեյան. «Երկպալատ խորհրդարանի գաղափարը միջազգային<br /> իրավունքի տեսակետից անընդունելի է»<br />


Աշոտ Բլեյան. «Երկպալատ խորհրդարանի գաղափարը միջազգային
իրավունքի տեսակետից անընդունելի է»

  • 04-02-2011 20:58:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում երկպալատ խորհրդարան ունենալու գաղափարը նոր չէ: Ինչպես փետրվարի 4-ի ասուլիսում հայտարարեց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր եւ Արմենական ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, այն ստեղծելու խոսակցություններ եւ սփյուռքահայությանը միավորելու եւ ինչ-որ կերպ դրան ներկայացուցչական մարմնով օժտելու ուղղությամբ փորձեր էին կատարվում նաեւ անցյալ դարի 70-ականներին, սակայն դրանք բոլորը ձախողվել էին կամ տեղային մակարդակում մնացել: Ըստ ԱՌԱԿ-ի ատենապետի, այդ գաղափարը պետք է մշակվեր ու քննարկվեր մասնագետների կողմից եւ հետո միայն հրապարակ իջեցվեր: Հ.Ավետիքյանը գտնում է, որ երկպալատ խորհրդարանի գաղափարը երկքաղաքացիներին է վերաբերում: «Եթե նախորդ տարի` 2009թ.-ին, 4500 հոգի էր ընդունել երկքաղաքացիություն, ապա 2010-ին` 10 500 հոգի: Եթե այս դինամիկան շարունակվի, ապա մի քանի տարի հետո 30-40 հազար երկքաղաքացի կունենանք: Իսկ թե երկքաղաքացիները երկպալատանի խորհրդարանի պարագայում ինչպես եւ որտեղ պետք է ներկայացված լինեն, պարզ չէ: Եթե երկպալատ խորհրդարանի գաղափարը երկքաղաքացիներին է վերաբերում, ապա այդ հարցում մենք միջազգային իրավունքի տեսակետից խնդիրներ չենք ունենա: Սակայն հնարավոր է, որ բազմաթիվ այլ խնդիրներ առաջանան»,- ասաց Հ.Ավետիքյանը: Իսկ ըստ Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի, սփյուռքի նախարարի հայտարարությունը չի կարող իրատեսական լինել, քանի որ դրա ստեղծումը բազմաթիվ իրավական խնդիրներ կարող է առաջացնել ոչ միայն երկրի ներսում, այլեւ դրսում: «Երկրի ներսում գուցե կարողանանք իրավական դաշտը հարմարեցնել երկպալատ խորհրդարանի ձեւաչափին, սակայն միջազգային իրավունքի տեսակետից դա անընդունելի է, հետեւաբար կհակասի նաեւ բազմաթիվ միջազգային ակտերի»,- նշեց Ա.Բլեյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play