Շառլ Ազնավուրը "Ոսկե ծիրան"-ի բացման արարողության ժամանակ կստանա "Փարաջանովյան թալեր" մրցանակը


Շառլ Ազնավուրը "Ոսկե ծիրան"-ի բացման արարողության ժամանակ կստանա "Փարաջանովյան թալեր" մրցանակը

  • 05-07-2013 14:48:36   | Հայաստան  |  Մշակույթ

«Ոսկե ծիրան» ՄԿՓ հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ  «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձման արարողությունը, որն այս տարի շնորհվելու է Արտավազդ Փելեշյանին: «Նա է արժանի հայ կինոմատոգրաֆիայի մեջ այս մրցանակին: Նա քիչ է խոսում, շատ լուրջ մարդ է: Երեկ ասացի՝ մի քիչ շփվիր լրագրողների հետ, ասաց՝ իրենք են մեղավոր, իրենք են էն վիճակը ստեղծել, որ չեմ ուզում լրագրողների հետ շփվել: Եթե հիշում եք՝ անցած տարի մենք այս մրցանակը տվեցինք ռուս ռեժիսոր Սակուրովին, որը մեծ ոգևորություն առաջացրեց Ռուսաստանում»,- ասաց նա։ Նա նշեց նաեւ, որ աշխարհահռչակ շանսոնյե ու դերասան Շառլ Ազնավուրը «Ոսկե ծիրան» հոբելյանական 10-րդ կինոփառատոնի բացման արարողության ժամանակ անձամբ կստանա «Փարաջանովյան թալեր» մրցանակը: 
 
«Փառատոնի մեկնարկը կնշանավորվի նաեւ Ազնավուրի «Աստղի» բացմամբ իր իսկ անվան հրապարակում, որին կհաջորդի շանսոնյեի գլխավոր դերակատարությամբ «Կրակել դաշնակահարի վրա» (ռեժիսոր՝ Ֆրանսուա Տրյուֆո) ֆիլմի ցուցադրությունը Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում»,- ասաց «Ոսկե ծիրան» ՄԿՓ հիմնադիր տնօրենը:
 
Միջոցառումներին ներկա կլինի անձամբ լեգենդար շանսոնյեն: Փառատոնի հաջորդ օրերին համաշխարհային կինոյում վաստակի համար «Փարաջանովի թալեր» մրցանակներ կհանձնվեն նաեւ Մարգարեթ ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին եւ Յոս Սթելինգին: Իսկ ավստրիացի անվանի կինոռեժիսոր Ուլրիխ Զայլդը կարժանանա «Վարպետ» մրցանակի:
 
Հիշեցնենք, որ  որ փառատոնը մեկնարկելու է հուլիսի 7-ին։
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play