Էմիլ Մկրտչյան.«Աշխարհում կա մթություն եւ լույս»


Էմիլ Մկրտչյան.«Աշխարհում կա մթություն եւ լույս»

  • 07-07-2013 15:48:58   | Հայաստան  |  Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում է առաջադրվել Էմիլ Մկրտչյանի «Իդան այստեղ է» ֆիլմը:
 
 Ռեժիսորը հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը  նշեց, որ երկու տարի առաջ առաջին անգամ մասնակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին եւ Շվեդիա վերադառնալուն պես` սկսել նոր ֆիլմ նկարահանել` կրկին փառատոնին մասնակցելու նպատակով:
 
Նա նշեց նաեւ, որ ֆիլմը նկարահանվել է Շվեդիայում: «Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է Իդաի մահանում մտովի եւ միշտ ստիպված լինում պայքարել լույսի եւ խավարի արանքում:
 
«Աշխարհում կա մթություն եւ լույս, եւ ֆիլմը ներկայացնում է մի աղջկա ընկալումը խավարի եւ լույսի մասին: Դերասանուհին Շվեդիայից է, եւ մինչ այս նա նկարահանվել է շվեդական մի շարք ֆիլմերում: Ֆիլմը ցուցադրվում է առաջին անգամ»,- ասաց Մկրտչյանը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play