09-07-2013 15:08:56 | Շիրակի մարզ | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հուլիսի 9, 2013, Հայաստան- Գյումրին վերջապես գտել է իր ապագան...եւ այդ ապագան տեխնոլոգիան է: Բայց Գյումրիին անհրաժեշտ է Հայաստանում եւ աշխարհում ներկայացնել որպես զարգացող տեխնոլոգիական եւ ստեղծարար քաղաք: Առաջին քայլը տեսլականն է, որն արդեն զարգացրել են այնպիսի օրինակներով, ինչպիսիք են Գյումրու Տեխնոպարկը, Գյումրու ՏՏ կենտրոնը եւ պարզապես այն մարդիկ, ովքեր դրական փոփոխություն են ուզում իրենց քաղաքում:
Տեսլականն անվանվել է Թվային Նուռ: Անունը կրում է իր մեջ եւ՛ մեծ ապագայի եւ՛ հզոր մշակութային անցյալի գաղափարը: Հիմա պետք է տարբերանշան, որը լավագույնս կարտացոլի տեսլականն ու անունը: iTehcnology.am-ը հայտարարում է Թվային Նուռ բրենդի համար քվեարկության սկիզբը:
Մրցույթը կազմակերպվել էր iTechnology.am առցանցամսագրի կողմից Թվային Նուռ նախագծի շրջանակներում, որը նպատակ ունի Գյումրին ներկայացնել որպես ապագա տեխնոլոգիական եւ ստեղծարար քաղաք: Այն կարող է դառնալ սկսնակ ծրագրավորողների, վեբ նախագծողների ցանց եւ կարող է ծառայել որպես սթարթափ համայնք:
Հիմա բոլորը կարող են քվեարկել եւ ընտրել հաղթող լոգոյին: Քվեարկելու համար պետք է այցելել հետեւյալ հղմամբ, http://www.itechnology.am/2013-design-issue/digital-pomegranate-needs-a-logo/ եւ ընտրել այն նախագիծը, որը լավագույնսէէ արտահայտում Թվային Նուռ նախագծի տեսլականն ու բրենդը:
iTechnology.am-ի մասին
iTECHNOLOGY.am-ը առաջին առցանց վայրն է, որ միավորում է Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման մեջ ներգրավված կամ հետաքրքրված մարդկանց: iTECHNOLOGY.am-ը աղբյուր է ներդրումների հնարավորություններ փնտրող անհատների եւ ընկերությունների համար, բացի այդ այն տարածում է նորություններ եւ լուսաբանում այն ամենն, ինչ կատարվում է ՏՏ համայնքում: