Ջեսիկա Վուդուորթ.««Հինգերորդ եղանակ» ֆիլմը մարդու եւ բնության երկխոսություն է»


Ջեսիկա Վուդուորթ.««Հինգերորդ եղանակ» ֆիլմը մարդու եւ բնության երկխոսություն է»

  • 09-07-2013 16:02:45   | Հայաստան  |  Մշակույթ

«Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում Միջազգային խաղարկային մրցույթ անվանակարգում ներկայացված է ռեժիսոր Ջեսիկա Վուդուորթի  «Հինգերորդ եղանակ» ֆիլմը: Հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վուդուորթն այսպես ներկայացրեց իր ֆիլմը. «Ինձ հետաքրքրել է, թե ինչ կլինի, երբ գարունը չգա: Ֆիլմս  մարդու եւ բնության երկխոսություն է, իսկ ներշնչաքի աղբյուրը՝ երաժշտությունն է. ես լսում էի եւ զգում էի այդ երաժշտությունը»: Ըստ  ռեժիսորի, «ֆիլմում կա ձմեռ, երբ ծառերն սկսում են ընկնել, գարուն, երբ բնության շրջապտույտը խափանվում է, ամառ, երբ հուսահատությունը վնաս է հասցնում, աշուն, երբ հրեշտակներն են թեւածում»:
 
 Ռեժիսոր Մաչեյ Ադամեկը եւս ներկայացրեց իր ֆիլմը. այն կոչվում է «Լուսանկար»: Սա նրա առաջին խաղարկային ֆիլմն է, մինչ այդ նա նկարահանել է վավերագրական ֆիլմեր. «Սյուժեի գաղափարը ինձ հետաքրքրեց, ոգեւորվեցի: Ես դրական եւ լուսավոր մարդ եմ, հետեւաբար ֆիլմս էլ է դրական, ֆիլմի սյուժեի համար օգտագործվել են բազմաթիվ գեղարվեստական հնարքներ, որպեսզի այն ավելի գեղարվեստականություն ստանա»: Ֆիլմում գլխավոր հերոս 16-ամյա Ադամը գտնում է իր մոր լուսանկարը, որտեղ վերջինս հղի է եւ երջանիկ մի անծանոթ տղամարդու կողքին: Նրա մեջ կասկածներ են առաջանում իրենց ընտանիքի վերաբերյալ, եւ նա սկսում է փնտրել իսկական հորը: Ադամը ճաշակում է իր առաջին սերը, հասու լինում իսկական ընկերությանը եւ, վերջապես, բացահայտում անցյալի գաղտնիքը: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play