Միրա Ֆորնեյ."Ցուցադրել եմ իրականությունը. պատմությունն ավելի մեղմ դարձնելը ճիշտ չէր լինի"


Միրա Ֆորնեյ."Ցուցադրել եմ իրականությունը. պատմությունն ավելի մեղմ դարձնելը ճիշտ չէր լինի"

  • 10-07-2013 14:31:34   | Հայաստան  |  Մշակույթ

«Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում միջազգային խաղարկային մրցույթ անվանակարգում ներկայացված  է «Իմ մարդասպան շունը» ֆիլմը: Հուլիսի 10-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆիլմի ռեժիսոր Միրա Ֆորնեյը  այսպես ներկայացրեց իր ֆիլմը. «Սա իմ 2-րդ խաղարկային ֆիլմն է, այն գալիս է Սլովակիայից, բայց արծածված թեման եվրոպական է: Ֆիլմում կատարվող դժոխքը ոչ միայն Սլովակիայում կա, այլեւ ողջ աշխարհում, այն շատ լուրջ թեմա է եւ նման դժվար պատմության համար գեղեցիկ բնապատկեր ստեղծելն անհրաժեշտություն էր»: 
 
 Ըստ Մ. Ֆորնեյի, ֆիլմը 18-ամյա Մարեկի մեկ օրվա դրաման է: Նա ապրում է Սլովակիայի եւ Մորավիայի սահմանագծին՝ հոր եւ խուլիգան, ռասիստ հասակակիցների հետ, իսկ նրա լավագույն ընկերը, այնուամենայնիվ, շունն է: Մարեկի կյանքը տակնուվրա է լինում, երբ նա բացահայտում է իր կորած մոր՝ Մարիկայի գաղտնիքը: 
 
«Ես  բավականություն  էի ստանում չկրթված դերասանների հետ աշխատելու ժամանակ, քանի որ դերասանները վարժված չէին, պարզապես ծանոթ էին խնդրին եւ ցանկացել են ներկայացնել խնդիրը: Ցուցադրել եմ իրականությունը, հետազոտություններ եմ անցկացրել սափրագլուխների հետ: Հավատացած եմ, որ պատմությունն ավելի մեղմ դարձնելը ճիշտ չէր լինի»,- ասում է ռեժիսորը: 
 
Նշենք, որ այս ֆիլմը ռեժիսորին բերել է Տիբոր Վիծտարի մրցանակ` լավագույն սլովակյան սցենարի համար (2009), այն ներկայացվել է Բեռլինի ՄԿՓ-ի համատեղ արտադրության շուկայում (2010) եւ որպես ընթացիկ աշխատանք` պատվավոր հիշատակության արժանացել Սալոնիկի ՄԿՓ-ում (2012):
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play