Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառը ոչ թե տնտեսական վատ<br /> պայմաններն են, այլ հայրենաճանաչության պակասը<br />


Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառը ոչ թե տնտեսական վատ
պայմաններն են, այլ հայրենաճանաչության պակասը

  • 02-02-2011 20:58:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը փետրվարի 2-ի ասուլիսում լրագրողներին ներկայացրեց իր հեղինակած երկու նորք գրքերը` «Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները» եւ «Արցախի հրաշալիքները»: Նա հայտնեց, որ գրքերի հրատարակման նպատակն է եւս մեկ անգամ քարոզել հայրենասիրություն եւ փաստել, որ անգամ մահմեդական համարվող հուշարձաններում անպակաս է հայ ճարտարապետի ձեռքի շնորհքը: «Մեր հայրենիքում շատ կան հուշարձաններ, որոնք մենք անտեսում ենք` համարելով, թե դրանք մահմեդական են, բայց չենք մտածում, որ դրանցում խտացած է հայ ճարտարապետի վարպետությունը»,- ասաց Ս.Կարապետյանը, հավելելով. «Մեր երկիրը հրաշալիք է թե' բնությունից կերտված, թե' ձեռակերտ»: Ս.Կարապետյանը մտահոգություն հայտնեց հայրենաճանաչությանը սպառնացող վտանգների կապակցությամբ: Ավելին, ըստ նրա, վերջին 10-20 տարիների արտագաղթի հիմնական պատճառը ոչ թե տնտեսական վատ պայմաններն են, այլ հայրենաճանաչության պակասը: «Անհատն այնքանով է տեր ու հպարտ իր հայրենիքով, որքանով որ ճանաչում է իր հայրենիքը, որովհետեւ ճանաչողությունն իր հետ բերում է սեր ու նվիրում»,- ասաց հուշարձանագետը: Նա ընդգծեց, որ մանկապարտեզից ու դպրոցից է պետք երեխաների մեջ հայրենիքի նկատմամբ սեր սերմանել:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play