Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը Վիլնյուսում մասնակցել է «Լաուդատե Դոմինում» 4-րդ միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնին


Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը Վիլնյուսում մասնակցել է «Լաուդատե Դոմինում» 4-րդ միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնին

  • 11-07-2013 17:37:13   |   |  Մշակույթ

2013թ. հուլիսի 3-8-ը Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը Վիլնյուսում մասնակցել է “Gratulationes” ընկերության կողմից կազմակերպված հոգևոր երաժշտության «Լաուդատե Դոմինում» 4-րդ միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնին:
Մրցույթին մասնակցել է 10 երգչախումբ Լիտվայից /3/, Ռուսաստանից /3/, Լեհաստանից /3/ և Արցախից /1/: Մրցույթի շրջանակներում երգչախմբերը համերգներով հանդես են եկել Վիլնյուսի մի շարք մշակութային հաստատություններում և եկեղեցիներում: 
Մրցութային ծրագրի համաձայն` երգչախմբերից յուրաքանչյուրը կատարեց  3 հոգևոր  երգ  և հանդես եկավ պարտադիր ծրագրում` կատարելով լիտվական երգ: Կանոնակարգի համաձայն, երգերը կատարվել են առանց նվագակցության /ա կապելլա/: 
Մրցույթ-փառատոնի արդյունքներով «Մռակած» պետական կամերային երգչախումբը արժանացել է երրորդ մրցանակի, իսկ պարտադիր ծրագրում գրավել է առաջին տեղը` կատարելով լիտվացի կոմպոզիտոր Յուոզաս Նաույալիսի  “Tristis est anima mea” երգը: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play