Բասկետբոլի Red Bull King of the Rock 2013 հայաստանյան պաշտոնական մրցաշարի հաղթողը կմեկնի Սան Ֆրանցիսկո՝


Բասկետբոլի Red Bull King of the Rock 2013 հայաստանյան պաշտոնական մրցաշարի հաղթողը կմեկնի Սան Ֆրանցիսկո՝

  • 15-07-2013 18:10:13   | Հայաստան  |  Սպորտ

Կայացավ փողոցային բասկետբոլի ամենահայտնի մրցաշարի՝ Red Bull King of the Rock 2013 հայաստանյան պաշտոնական մրցաշարը, որի հաղթողը կմեկնի Սան Ֆրանցիսկո՝ սեպտեմբերի 28-ին ներկայացնելու Հայաստանը համաշխարհային եզրափակչին:
 
Red Bull King of the Rock մրցաշարն առաջինն է փողոցային բասկետբոլի պատմության մեջ, որը յուրաքանչյուրին բասկետբոլ խաղալու հնարավորություն է տալիս զբոսաշրջության ամենահայտնի վայրերից մեկում` «Ալկատրաս» նախկին բանտի բակում, որտեղ արդեն չորրորդ տարին շարունակ ընտրվում է «Ժայռի արքան»: Նախկին կալանավայրը, որն այժմ գործում է որպես թանգարան, որտեղ ամեն տարի այցելում են միլիոնավոր զբոսաշրջիկներ: Հաղթողը կստանա ոչ միայն կոչում, այլև 20 000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգև:
 
Համաշխարհային եզրափակչին կմասնակցեն 24 երկրի ներկայացուցիչներ, որոնց թվում են Հայաստանը, Ավստրիան, Բահրեյնը, Ադրբեջանը, Բրազիլիան, Չեխիան, Եգիպտոսը, Վրաստանը, Հոնգկոնգը, Իտալիան, Ճապոնիան, Հորդանան, Քուվեյթը, Լիբանանը, Ֆիլիպինները, Կատարը, Ռուսաստանը, Սերբիան, Իսպանիան, Թայվանը, Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Ուկրաինան և ԱՄՆ-ն: Այս երկրների ներկայացուցիչները կկազմեն եզրափակիչ փուլում հանդես եկող 64 բասկետբոլիստներից կազմված խումբ: Նախընտրական փուլի արդյունքում ամեն երկրից ընտրվել է եզրափակիչ անցած մեկական խաղացող: 
 
Այս մրցաշարի գաղափարը ոգեշնչողը եղել է ԲԱԱ-ի (NBA) աստղ և «Բոստոն Քելթիկս» թիմի պաշտպան՝ Ռեջոն Ռոնդոնինը: Ինչպես անցած տարիներին՝ այս տարի ևս նա ներկա կլինի «Ալկատրասում»՝ ոգեշնչելու եզրափակչի մասնակիցներին և անձամբ շնորհավորելու ապագա «Ժայռի արքային»:
 
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:
 
2010-ին Red Bull-ն անցկացրեց առաջին և միակն իր տեսակի մեջ մարզական իրադարձությունը նախկին Ալկատրաս բանտի բակում, որն այժմ գործում է որպես թանգարան, այն ժամանակվանից, երբ կալանավորները հեռացել էին բանտից  50 տարի առաջ, և որին մասնակցել էր 64 խաղացող Միացյալ Նահանգների արևմտյան ափից:
 
2011 թ-ին Red Bull-ը կրկին կազմակերպեց այս անհավանակն բասկետբոլային մրցաշարը աշխարհի ամենահայտնի խաղադաշտում, որտեղ մրցում էին մասնակիցներ արդեն աշխարհի տարբեր երկրներից:    
 
2012 թ-ին խաղի ինտենսիվությունն աննախադեպ էր, իսկ մրցակիցները ցուցադրում էին իրենց տաղանդի մակարդակը, որն էլ ավելի հզոր էր, քան 2011 թ-ին: Դա ապշեցուցիչ տեսարան էր:
 
Վերջին երկու տարիներին հաղթող է ճանաչվել Բեյբի Շակը Վաշինգտոնից՝ Կոլումբիա շրջանից: Արդյոք այս տարի ևս թագը կմնա Միացյալ Նահանգների մայրաքաղաքում, թե մեկ այլ քաղաքի կամ երկրի մասնակից կտանի թագը և կարժանանա Red Bull King of the Rock տիտղոսին, հայտնի կդառնա 2013 թ-ի սեպտեմբերի 28-ին:
 
                                          
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am
* * *
«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play