ԼՂՀ-ն արժանի է միջազգային ճանաչման<br />


ԼՂՀ-ն արժանի է միջազգային ճանաչման

  • 01-02-2011 17:52:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության վերսկսման ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի նախաձեռնությունը նպատակ ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբից տեղափոխել այլ հարթակ: Լրագրողների հետ փետրվարի 1-ի հանդիպմանը այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա նշել է նաեւ, որ բոլոր հնարավոր միջոցները պետք է ձեռնարկել, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դառնա բանակցային լիիրավ կողմ: Անցած շաբաթ ԵԽԽՎ ձմեռային լիագումար նիստում, ըստ Զ.Փոստանջյանի, մի շարք կարեւոր որոշումներ ու փաստաթղթեր են ընդունվել: Մասնավորապես, Զ.Փոստանջյանի նախաձեռնությամբ ընդունվել է գրավոր հայտարարություն, որտեղ նշված է, որ Լեռնային Ղարաբաղը չի եղել 1918-1920թթ.-ի Ադրբեջանի Հանրապետության կազմում, իսկ 1991թ.-ի հանրաքվեի ժամանակ էլ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կողմ է քվեարկել անկախությանը: «Ղարաբաղում անցկացված խորհրդարանական, նախագահական ընտրությունները եւ 2006թ.-ի հանրաքվեն միջազգային դիտորդների եւ կազմակերպությունների կողմից ճանաչվել են արդար եւ թափանցիկ, ուստի ԼՂՀ-ն կայացած ժողովրդավարական պետություն է եւ արժանի միջազգային ճանաչման»,- նշվում է հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play