Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 20-ամյակի կապակցությամբ


Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 20-ամյակի կապակցությամբ

  • 19-07-2013 15:01:19   |   |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` միջազգային հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  շահերը եւ իրավունքները հետեւողական ներկայացնելու համար եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 20-ամյակի կապակցությամբ ԼՂՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել նախարարության մի խումբ աշխատակիցների, այդ թվում`
 
Ալբերտ Անդրյանին
Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ
 
Կառլեն Ավետիսյանին
Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ
 
Հովհաննես Գեւորգյանին
Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ։
 
 
Նույն օրը Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով` արտաքին-քաղաքական գործառույթների իրականացման ոլորտում բեղմնավոր աշխատանքի համար եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 20-ամյակի կապակցությամբ <<Երախտագիտություն>> մեդալով պարգեւատրվել են գերատեսչության մի խումբ աշխատակիցներ, այդ թվում`
 
Արմինե Ալեքսանյանը
ԼՂՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կառույցների եւ հումանիտար համագործակցության վարչության պետ
 
Ռոբերտ Ավետիսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ 
 
Սեմյոն Աֆիյանը ԼՂՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար - աշխատակազմի ղեկավար:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play