Բակո Սահակյան.«Ուռուցքային հիվանդությունների բուժան արդյունավետության բարձրացումը Արցախում մեծապես կախված է Հայաստանի հետ սերտ համգործակցությունից»


Բակո Սահակյան.«Ուռուցքային հիվանդությունների բուժան արդյունավետության բարձրացումը Արցախում մեծապես կախված է Հայաստանի հետ սերտ համգործակցությունից»

  • 19-07-2013 17:49:25   |   |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է ակադեմիկոս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանին եւ նրա տեղակալ Գագիկ Բազիկյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, Ստեփանակերտի հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերի գործադիր տնօրեն Արմեն Հայրիյանը, քննարկվել են առողջապահության ոլորտին, մասնավորապես, ուռուցքաբանությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ ուռուցքային հիվանդությունները հանդիսանում են Արցախի առողջապահության առջեւ ծառացած ամենահրատապ հարցերից մեկը, եւ դրանց բուժան արդյունավետության բարձրացումը մեծապես կախված է Հայաստանի Հանրապետության հետ սերտ համգործակցությունից:
Երկուստեք նշվել է փոխգործակցության ընդլայնման պատրաստակամությունը եւ այս ուղղությամբ մի շարք նոր ծրագրերի մշակման անհրաժեշտությունը:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play