Ահարոն Ադիբեկյան. «Մենք կարմիր գրքում ենք, կրճատվող ազգերի<br /> ցուցակում»<br />


Ահարոն Ադիբեկյան. «Մենք կարմիր գրքում ենք, կրճատվող ազգերի
ցուցակում»

  • 31-01-2011 18:38:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2010թ.-ին Հայաստանում արձանագրվել է 44 810 ծնունդ, կամ մոտ մեկ տոկոսով 2009թ.-ի ցուցանիշից ավելի: Ինչպես հունվարի 31-ի ասուլիսում նշեց Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, մահացությունը 2009թ.-ի համեմատ անցած տարի արճել է 1,6 տոկոսով եւ կազմել 28 800` նախորդ տարվա 27 560-ի դիմաց: Ծնվածների թվաքանակը 2010թ.-ին մահացության ցուցանիշը գերազանցում է 1,6 անգամ: Ծնելիության ցուցանիշը միջին հանրապետականից բարձր է Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, իսկ Լոռու, Շիրակի. Սյունիքի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում` միջին հանրապետական ցուցանիշից ցածր է: Մահացության ավելի բարձր ցուցանիշներ են արձանագրվել Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում: Մահացության առավել հաճախ հանդիպող պատճառը արյան շրջանառության հետ կապված հիվանդություններն են, ավելացել են նաեւ դժբախտ պատահարներից, թունավորումներից եւ վնասվածքներից, նորագոյացություններից մահացության դեպքերը: Բնական հավելաճի ցուցանիշները Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում գերազանցում են միջին հանրապետական ցուցանիշը` 5-ը, եւ կազմում յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով 6-ի ավելի: Միջին հանրապետական ցուցանիշից գրեթե կիսով չափ պակաս է բնական հավելաճը Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերում: 2010թ.-ին ամուսնությունները կազմել են 17 984` նախորդ տարվա 18 773-ի դիմաց, ամուսնալուծությունները` 2997, նախորդ տարվա 2829-ի դիմաց: 2009թ.-ին արձանագրված 498-ի դիմաց 2010թ.-ին 18,9 տոկոսով աճել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի թիվը եւ կազմել 592 ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի դեպք (225 ինքնասպանության եւ 367 ինքնասպանության փորձերի դեպքեր): Ինքնասպանության եւ ինքնասպանության փորձ կատարածների շրջանում գերազանցում են գործազուրկները, նպաստառուները եւ թոշակային տարիքի անձինք: Ըստ Կ.Կույումջյանի, 2010թ.-ին արձանագրվել է ժամանողների եւ մեկնողների բացասական տարբերություն 4119 մարդով. Հայաստան ժամանել են 7894-ը, մեկնել` 12013-ը: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի խոսքերով, «մենք կարմիր գրքում ենք, կրճատվող ազգերի ցուցակում»: Նա նշեց, որ Հայաստանի բնակչությունը կազմում է իրեն շրջապատող երկրների մոտ 300 մլն բնակչության մեկ տոկոսը, իսկ 30 տարի անց կկազմի կես տոկոսից պակաս, որովետեւ «նրանք աճելու են, իսկ մենք կրճատվելու»:
Նոյյան տապան  -   Հասարակություն