Նոր տեխնոլոգիաները եւ մեր ապագան. «Հակաքրիստոսի» չիպը


Նոր տեխնոլոգիաները եւ մեր ապագան. «Հակաքրիստոսի» չիպը

  • 30-07-2013 01:05:37   | Հայաստան  |  Վերլուծություն

   ԶԼՄ-ները յուրահատուկ ընդունակություն ունեն՝ թաքցնելու այն տեղեկությունը, որը ինչ-ինչ պատճառներով ցանկալի չէ, որ հասարակությունն իմանա: Իսկ եթե նա իմանար 2013թ. մարտի 23-ին ԱՄՆ-ում տեղի ունեցածի մասին, ապա ոչ թե փոթորիկ, այլ հզոր ցունամի կառաջանար: Բանն այն է, որ հենց այդ օրվանից ԱՄՆ այն քաղաքացիները, ովքեր ունեն բժշկական ապահովագրություն, պետք է իրենց մարմնում տեղադրեին կենսաչիպ, որի միջոցով նրանց գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին ողջ տեղեկությունը պետք է հաղորդվեր միասնական տեղեկատվական կենտրոն: Իսկ այս ամսաթվից հետո ծնվածներին չիպեր տեղադրելը պարտադիր բնույթ է կրում: Եվ այս սենսացիոն նորության մասին` ոչ մի խոսք, չնայած որ Կոնգրեսի կողմից հավանություն ստացած և Բ.Օբամայի կողմից 2010թ. ստորագրված այս օրենքը մի քանի տարի մշակվում էր:

       Գիտական լեզվով ասած՝ ԱՄՆ նախագահը պարտադրել է իր բոլոր քաղաքացիներին ռադիոհաճախականային իդենտիֆիկացման չիպ ստանալ համապատասխան համարով, որը մտցվում է մարդու դաստակի կամ էլ աջ ուսի կաշվի տակ:   
Այսինքն` բոլորը պետք է էլեկտրոնային համարակալում անցնեն: ԱՄՆ բոլոր քաղաքացիների համար այժմ արդեն պարտադիր այս գործողության շարժառիթը հորինված է` արագ բժշկական օգնություն երկրի ցանկացած կետում:
      Նշենք, որ դեռ 1995թ. կենսաբժշկական չիպերի հետազոտման ոլորտի մի առաջատար մասնագետ մեծ մտահոգությամբ պատմել է լրագրողներին, որ իրեն լուրջ անհանգստացնում են նման չիպերի մշակման իրական նպատակները: Նրան կասկածի տեղիք է տվել այդ ծրագրի հսկայական ֆինանսավորումը` 500 մլն դոլար, մինչդեռ այլ բժշկական ծրագրերին շատ սուղ հատկացումներ էին արվում: Նա ավելի է անհանգստանում, երբ հատուկ ծառայություններից իմանում է, որ չիպերի միջոցով մարդկանց իդենտիֆիկացիայի հարցը քննարկվում է նույնիսկ Բիլդերբորգյան ակումբի նիստերի ժամանակ: Նրա անդամներին անհանգստացնում է հասարակության ժամանակակից իրավիճակը, որի նկատմամբ վերահսկողությունը գնալով ավելի է բարդանում և շուտով արդեն անհնարին կլինի: Ի դեպ, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը ժամանակին հրաժարվել է այդ օրինագիծը ստորագրել` անվանելով այն "Հակաքրիստոսի կնիք":
       Մարդկանց օրգանիզմում չիպեր տեղադրելու գործընթացը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում մեծ քայլերով առաջ է ընթանում: Իսկ առաջին անգամ կենդանի օրգանիզմի մեջ այն տեղադրվել է դեռ 1987թ.: Չիպեր են ներարկել կովերի մեջ` մաշկի վրա խարանման փոխարեն: Դրանից հետո այդպիսի կենդանիների թիվն Ամերիկայում հասել է արդեն 6 միլիոնի:
      Այժմ մարդկանց հերթն է: Սկզբում 
այդպիսի չիպերի մշակմամբ և տեղադրմամբ զբաղվող ընկերության ղեկավարության մտադրությունը դրանց միջոցով մարդու մասին բժշկական տեղեկություն հավաքելու և պահպանելու համար էր, սակայն շուտով ընկերությունը դադարեց թաքցնել, որ այդ չիպերը կարող են օգտագործվել նաև որպես մարդու պաշտոնական փաստաթղթերի, այդ թվում նաև վճարման քարտերի այլընտրանք: Առաջին չիպերը, հասարակության բացասական վերաբերմունքի պատճառով, ապարանջանի տեսք ունեին, սակայն սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունից հետո հասարակությունը փոխեց իր վերաբերմունքը: Սկսվեց ԱՄՆ բնակչության համատարած չիպավորումը, ինչի սկիզբ կարելի է համարել 2002թ., երբ ամուսնական զույգի մաշկի տակ տեղադրեցին չիպեր՝ իրենց հեռախոսահամարներով և բժշկական քարտերով:
       Իսկ սրա նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունի իր պահպանողական հայացքներով հայտնի Եվրոպան: 2005թ. մարտին Եվրամիության Գիտության մեջ և նոր տեխնոլոգիաներում էթիկայի հարցերով եվրոպական խումբը մի փաստաթուղթ է ընդունել` Եզրակացություն թիվ 20, որի 5-րդ բաժնում ասվում է. "Ժամանակակից   
հասարակությունը դեմ առ դեմ կանգնել է այն փոփոխությունների առաջ, որոնց անհրաժեշտ է ենթարկել մարդկային էությունը: Ահա առաջընթացի հերթական փուլը. տեսախցիկների և կենսամետրիայի օգնությամբ հետևելու արդյունքում, ինչպես նաև մարդու մարմնում տեղադրված տարբեր տեսակի էլեկտրոնային սարքերի, մաշկի տակի չիպերի և սմարթ-նշանների միջոցով մարդկային անձերը փոխվում են այն աստիճանի, որ նրանք վերածվում են ավելի ու ավելի ցանցային անձնավորությունների: Նրանք մշտապես պետք է հնարավորություն ունենան ժամանակ առ ժամանակ ստանալ և փոխանցել տեղաշարժվել թույլատրող ազդանշաններ, հետևելու և գնահատման ենթակա սովորությունները և շփումները..."
      Այնպես որ, Եվրոպայում էլ են սկսել մարդկանց չիպավորել, սակայն այստեղ դեռ այդ մասշտաբները չեն: Հիմնականում կենսաչիպեր են ներդնում այն մարդկանց, ում հարկավոր է մշտական ուշադրություն հիվանդանոցներում և բանտերում: Սակայն հետաքրքիրն այն է, որ մարդու իրավունքների պաշտպաններից ոչ մի ձայն չի լսվում: Չէ՞ որ այստեղ մարդու ազատությունն է ոտնահարվում:
      Դեռ կարելի է հասկանալ, երբ չիպը ներդրվում է մարդու համաձայնությամբ և հենց նրա օգուտի համար, սակայն չէ՞ որ ոչ ոք չի կարող բացառել, որ այս մետաղի կտորը կարող է լրացուցիչ ֆունկցիաներ ունենալ, որոնք կարող են ղեկավարել մարդու վարքը, շահագրգիռ անձանց հաղորդել նրա գտնվելու վայրի, առողջական կամ ֆինանսական վիճակի մասին: Իսկ որ այսպիսի մտքեր կարող են ունենալ համընդհանուր չիպավորման գաղափարախոսները, խոսում է ամենուր տեսախցիկների, սկաներների տեղադրումը, որոնց օգնությամբ հեշտությամբ կարելի է գտնել ցանկացած մարդու, իսկ արբանյակից էլ հետևել նրա տեղաշարժը:
      Միամիտ կլինի կարծել, թե ԱՄՆ-ն միայն իր բնակչության գլխին է փորձեր անում: Պարզվում է, որ արդեն 10 տարի չիպեր արտադրող ընկերությունը դրանցից մատակարարում է Բրազիլիա և Մեքսիկա:
       Այս սարքը ցորենի հատիկի չափ է, այն ուր ասես կարելի է տեղադրել` արդյունաբերական ապրանքներից մինչև մարդու մարմին: Չիպի մեջ դրվում է սովորական GPS, որի շնորհիվ բարձր ճշտությամբ կարելի է որոշել չիպի տիրոջ կոորդինատները: Սարքի տեխնիկական բնութագրում գրված է, որ այն կարելի է ներդնել մարդու աջ ձեռքի կամ գլխի մեջ, 
սակայն ավելի հաճախ այն տեղադրվում է ուսի մեջ: Բրազիլիայի և Մեքսիկայի բնակչության հարուստ խավի մոտ մեծ համբավ է վայելում VeriKid ծրագիրը: Դրա շրջանակներում երեխաներին սրսկիչի օգնությամբ չիպ է ներդրվում, որը մշտապես 125 կիլոհերց հաճախականությամբ ռադիոազդանշան է ճառագայթում և թույլ տալիս տեսնել երեխայի գտնվելու վայրը: Իհարկե, նման ծրագիրը շատ օգտակար է կորած կամ առևանգված երեխաներին գտնելու հարցում, սակայն բնակչության նկատմամբ իշխանության համընդհանուր հսկողության վտանգն էլ է մեծ:
      VeriChip արտադրողները համոզված են, որ հետագայում իրենց չիպը կփոխարինի դրամին, անձնագրին, դրա օգնությամբ մարդիկ կարող են տարբեր տեղեր վճարումներ կատարել: Մասնագետները պնդում են, որ նման սարքերի օգնությամբ կարելի է փոխել մարդու վարքը, վերահսկել նրա զգացմունքները, օրինակ` ավելացնել կամ պակասեցնել ադրենալինը, իսկ եթե հարկավոր լինի, նրան ուղղակի "վարդակից անջատել":
      Այսօր արդեն մեր կյանքում շատ են հաշվառման էլեկտրոնային համակարգերը աշխատավարձային և սոցիալական քարտերի տեսքով: Հեռու չէ այն օրը, երբ մարդու ուղեղում կարող է ներդրվել մի սարք, որի օգնությամբ հնարավոր կլինի, օրինակ, մտովի մտնել Համացանց: MMEA միկրոէլեկտրոդների նման մշակումներն արդեն մեծ թափով գնում են Արևմուտքի մի շարք զարգացած երկրներում: Այս կապակցությամբ հեռու չէ այն օրը, երբ կարող է իրականանալ երեկվա ֆանտաստ-գրողների այն սցենարը, որ կստեղծվի մեկ միասնական համակարգչային ինտելեկտ, որին միացված կլինի Երկրի բնակչության մեծ մասի գիտակցությունը:
      Իսկ ո՞վ կկառավարի այդ նոր աշխարհը, ո՞վ կլինի մարդկության ցանցային ադմինիստրատորը...
armedia.am
Պատրաստեց 
Նաիրա Մկրտչյանը 

29.07.2013
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն