Վրաստանի պաշտպանության փոխնախարարը Հայաստանում քննարկել է<br /> երկկողմ համագործակցության հարցերը<br />


Վրաստանի պաշտպանության փոխնախարարը Հայաստանում քննարկել է
երկկողմ համագործակցության հարցերը

  • 25-01-2011 20:38:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 24-25-ին աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Նոդար Խարշիլաձեի գլխավորած պատվիրակությունը: Հունվարի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի եւ Ն.Խարշիլաձեի առանձնազրույցը, այնուհետեւ` երկու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում կարեւորվել է երկկողմ համագործակցությունը ռազմական կրթության եւ խաղաղապահության բնագավառներում, ինչպես նաեւ փորձի փոխանակումը երկու երկրների զինված ուժերում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ոլորտում: Հունվարի 25-ին վրացական պատվիրակության անդամներն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ եւ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ Պաշտպանության նախարարության Մամուլի ծառայությունից, նույն օրը Ն.Խարշիլաձեին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play