Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ-2011»-ի եզրափակիչ փուլին


Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ-2011»-ի եզրափակիչ փուլին

  • 11-05-2011 02:12:26   | Գերմանիա  |  Մշակույթ
Քվեարկության արդյունքներով Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին չանցավ «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի եզրափակիչ փուլ: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլից եզրափակիչ փուլ անցան Սերբիայի, Լիտվայի, Հունաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Շվեյցարիայի, Հունգարիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Իսլանդիայի մասնակիցները: Նշենք, որ առաջին կիսաեզրափակչին մասնակցում էին Լեհաստանի, Նորվեգիայի, Ալբանիայի, Հայաստանի, Թուրքիայի, Սերբիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Մալթայի, Սան Մարինոյի, Խորվաթիայի, Իսլանդիայի, Հունգարիայի,Պորտուգալիայի, Լիտվայի, Ադրբեջանի եւ Հունաստանի ներկայացուցիչները: Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող «Եվրատեսիլ-2011» միջազգային երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 14-ին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play