Հայաստանի առաջադիմական կուսակցությունը լուծարելու որոշում է կայացվել


Հայաստանի առաջադիմական կուսակցությունը լուծարելու որոշում է կայացվել

  • 22-01-2011 20:00:38   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի առաջադիմական կուսակցության հունվարի 22-ին կայացած 10-րդ արտահերթ համագումարում որոշում է կայացվել լուծարել կուսակցությունն եւ հետագա քաղաքական գործունեությունը ծավալել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը համագումարում ողջունել է կուսակցության նոր անդամներին ու կարեւորել նման քաղաքական որոշումը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դռները բաց են բոլոր նրանց առջեւ, ովքեր պատրաստ են աշխատել ի բարօրություն մեր երկրի, ովքեր ցանկանում են տեսնել մեր երկիրը կայուն, հզոր ու բարգավաճող»,- ասել է ԲՀԿ առաջնորդը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play