Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը հայտարարում է CULTUR-EXP ծրագրի մեկնարկը


Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը հայտարարում է CULTUR-EXP ծրագրի մեկնարկը

  • 09-09-2013 14:29:25   | Հայաստան  |  Մշակույթ
«Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (AMAP) կազմակերպությունը հայտարարում է «Մշակութային փոխանակման հարթակ» (CULTUR-EXP) ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է  Եվրոպական միության Ընդհանուր գործողությունների ծրագրի՝ «Սևծովյան ավազան 2007-2013»-ի շրջանակներում (http://www.blacksea-cbc.net): Ծրագրի իրականացման աշխատանքները սկսվել են սույն թվականի հուլիսի 1-ին: Ծրագիրն իրականացնում են կազմակերպություններ հինգ երկրներից՝ Վրաստանից, Հայաստանից, Հունաստանից, Բուլղարիայից և Մոլդովայից: Ծրագրի տևողությունը 24 ամիս է:
 
Ծրագիրը նպատակ ունի նպաստել մշակույթի անդրսահմանային փոխանակմանը՝ տրամադրելով նորարարական, բազմալեզու ՏՏ պլատֆորմ՝ հիմնված առկա բաց ծրագրային կոդով սոցիալական պլատֆորմների լուծումների վրա և հարմարեցված մշակույթի գործիչների (նկարիչներ, գրողներ, փառատոնների կազմակերպիչներ, և այլն), մշակութային օպերատորների (թատրոններ, թանգարաններ և այլն) և մշակութային շուկայի այլ դերակատարների գործունեությանը: Այս պլատֆորմը նպատակ ունի դառնալ առցանց գործիք, որի միջոցով  Սևծովյան ավազանի տարածաշրջանի բոլոր արվեստագետները, արվեստի գործիչներն ու մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունները կարող են գովազդել, քննարկել կամ կազմակերպել մշակութային միջոցառումներ, իրականացնել մշակութային գործունեություն: Պլատֆորմը նաև հանդես կգա որպես մշակույթի և մշակութային միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության կարևոր աղբյուր մշակույթի սիրահարների համար:
 
AMAP-ի նախագահ Ռիչարդ Նայը, խոսելով ծրագրի մասին, ասաց, «Սա չափազանց կարևոր ծրագիր է հայ արվեստագետներին և մշակութային գործիչներին Սևծովյան տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս ճանաչելի դարձնելու համար: Այս հարթակը ընձեռում է սոցիալական ցանցերի ինտեգրման, միջոցառումների տեղեկատուի և այլ հնարավորություններ: Այն, որ այժմ արվեստագետները, մշակութային օպերատորները, փառատոնների կազմակերպիչները հնարավորություն կունենան միմյանց  հետ կապ հաստատել առցանց ձևաչափով, մեծապես կնպաստի Հայաստանում արվեստի զարգացմանն ու մշակութային փոխանակմանը»: 
 
Ծրագրի ՏՏ զարգացման մենեջեր Բաբկեն Ջուհարյանը հարթակի վերաբերյալ ասաց, "Սևծովյան տարածաշրջանում առաջին անգամ նման հարթակը հիմնված կլինի բաց ծրագրային կոդով տեխնոլոգիայի վրա: Այն կդառնա արագ, ինտերակտիվ գործիք մշակութային ոլորտի համար, որը  խիստ մրցունակ կլինի առկա սոցիալական ցանցերի և հարթակների շրջանում»:
 
 
 
 
Ծրագիրը ղեկավարում է`
Վրաստանի հետազոտական և կրթական ցանցերի ասոցացիա  (GRENA), Վրաստան 
http://www.grena.ge/ Ռամազ Կվատաձե,  էլ. փոստ: contact@grena.ge, Հեռ.: +995 32 2250590
Ծրագրի գործընկերներն են`
Համագործակցության եվրոպական տարածաշրջանային շրջանակ [ERFC], Հունաստան
http://www.erfc.gr/ Նիկոլաս Պետրոպոուլոս, էլ. փոստ: erfc@otenet.gr Հեռ.: + 30 693 6656204
Բուրգասի տարածքային կառավարություն, Բուլղարիայի հանրապետություն 
http://www.bsregion.org/ Բորիսլովա Յորդանովա, էլ. փոստ: cultur.exp@gmail.com Հեռ: +359 56 894149
«Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» մշակութային ՀԿ, Հայաստանի Հանրապետություն
http://www.armenianmonuments.org/ Ռիչարդ Նայ, էլ. փոստ: info@armenianmonuments.org Հեռ.: +374 10 532455
Մոլդովայի  հետազոտական և կրթական ցանցերի ասոցացիա (RENAM), Մոլդովայի հանրապետություն
http://www.renam.md/  Պետրու Բոգտենչով, էլ. փոստ:  bogatencov@renam.md Հեռ.: +373 22 739827
 
Մշակութային օպերատորները, փառատոնների և մշակութային այլ միջոցառումների կազմակերպիչները, արվեստի ներկայացուցիչները, ինչպես նաև այլ մշակութային գործունեություն ծավալող անձինք, ովքեր հետաքրքրված են իրենց մշակութային գործունեությունը Սևծովյան CULTURE-EXP պլատֆորմում գովազդելու հնարավորությամբ, կարող են կապ հաստատել ծրագրի գործընկերների հետ հավելյալ տեղեկությունների համար:
 
Հղում:
CULTUR-EXP ծրագիր, http://www.cultur-exp.eu
 
Հետագա կապ:
CULTUR-EXP ծրագրի ղեկավարման գրասենյակ, էլ. փոստ: contact@grena.ge Tel.: +995 32 2250590
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play