«Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդեսին» նվիրված ասուլիսի տեսագրությունը


«Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդեսին» նվիրված ասուլիսի տեսագրությունը

  • 10-09-2013 14:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ

    
Սեպտեմբերի 10-ին ժամը 14:00-ին «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում  տեղի ունեցավ  ասուլիս Երեւանում անցկացվելիք «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդեսի վերաբերյալ:
 
Բանախոսներն էին.
 
ՀՀ Սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Մամիկոն Խուրշուդյան
«Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերություն տնօրեն Մարիամ Մանուկյան
 
Թեմայի վերաբերյալ.
 
Սույն թվականի սեպտեմբերի 20-22-ը Հյուսիսային պողոտայում կանցկացվի «Երկրները մեկ հարկի տակ» խորագրով փառատոն-ցուցահանդես: Փառատոնին կմասնակցեն ինչպես տեղի արտադրող և ներկրող ընկերություններ, այնպես էլ` միջազգային ընկերություններ, ՀՀ-ում գործող դեսպանատները և հյուպատոսությունները, սփյուրքահայ ներդրող  գործարարներ:  Ծրագրից գոյացած հասույթի մեծ մասը հատկացվելու է սիրիահայերի աջակցման ֆոնդին:
 
Փառատոնի աջակից՝      ՀՀ Սփյուռքի նախարարություն
Գլխավոր գործընկեր՝     «Վիվա սելլ ՄՏՍ» ընկերություն
Գործընկերներ՝     ՀՀ Երևանի քաղաքապետարան և ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
Հեղինակ և կազմակերպիչ ՝     «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերություն
 
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1. Երկիր ՄեդիաTV
2.NT.am
3.Iravunk.am
4.Nyut.am
5.Armenpress.am
6.Aravot.am
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060 - 27-64-62,  093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին: 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ