Հայ ֆուտբոլիստը Իրանի ազգային հավաքականի ավագ


Հայ ֆուտբոլիստը Իրանի ազգային հավաքականի ավագ

  • 20-01-2011 13:47:33   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Իսլամական հեղափոխության հաղթանակից 30 տարի անց առաջին անգամ լինելով իրանահայ հանրահայտ ֆուտբոլիստ Անդրանիկ Թեմուրյանի բազուկը զարդարեց թիմի ավագի բազկակապը: Իսլամական երկրի ազգային հավաքականի ավագը քրիստոնյա: Անկախ նրանից թե սրանից առաջ որեւէ այլ իրանահայ կամ իրանցի քրիստոնյա ֆուտբոլիստ այդ պաշտոնը կարող էր զբաղեցնել թե ոչ, այս լուրը ինքնին ուշագրավ է Եվրոպայի եւ ընդհանրապես քրիստոնյա աշխարհի համար: Խաղը ավարտված է, Իրանի ազգային հավաքականը արձանագրել է իր նոր հաղթանակը Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային հավաքականի դեմ` 3-0 հաշվով: Հնչում է Իրանի Իսլամական Հանրապետության հիմներգը եւ խաչակնքում է հայ ազգի մարզիկ` մրցության լավագույն խաղացող ճանաչված Անդրանիկ Թեմուրյանը: Հիշեցնենք, որ վերջին տարիներին Անդրանիկ Թեմուրյանը խաղում էր Մեծ Բրիտանիայի ,Բոլտոնե եւ ապա ,Ֆուլհամե թիմերում, իսկ այժմ Թավրիզի ,Տրակտորե-ում: ,Արաքսե շաբաթաթերթ Թեհրան, 20.01.11
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը