«Գյումրիում կբացվի «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսը» թեմայով ասուլիսի տեսագրությունը


«Գյումրիում կբացվի «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսը» թեմայով ասուլիսի տեսագրությունը

  • 24-09-2013 13:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Սեպտեմբերի 24-ի ժամը՝ 13.00-ին «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի ունեցավ ասուլիս:
 
Թեման՝ «Սեպտեմբերի 26-ին, ժամը 14։00-ին Գյումրիի «Սթիլ» կերպարվեստի թանգարանում տեղի կունենա «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսի բացման արարողությունը»:
 
Բանախոսներն էին՝ 
Նունե Սարգսյան - Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն 
Վահրամ Մարտիրոսյան - «Լրատուն» մեդիա թանգարանի համակարգող
 
 
Թեմայի վերաբերյալ.
 
Սեպտեմբերի 26-ին, ժամը 14։00-ին Գյումրիի «Սթիլ» կերպարվեստի թանգարանում տեղի կունենա «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսի բացման արարողությունը։
Լինելով նախատեսված շրջիկ ցուցահանդեսներից առաջինը` այն կազմակերպված է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ) ««Լրատուն» մեդիա թանգարան» նախագծի շրջանակներում։ 
«Լրատուն»-ը կոչված է ներկայացնելու Հայաստանի վերջին 25 տարվա նշանակալի իրադարձությունների լուսաբանման պատմությունը. ի՞նչ փոփոխությունների են ենթարկվել ԶԼՄ-ները Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո անցած շուրջ քառորդ դարի ընթացքում, ինչպե՞ս են նրանք լուսաբանել երկրի համար բախտորոշ իրադարձությունները։ «Լրատան» հայեցակարգը հիմնված է մուլտիմեդիա սկզբունքի վրա, ժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաների օգտագործմամբ։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի խոսքերով, այս ցուցահանդեսը «Լրատուն» մեծ գաղափարի սկիզբն է եւ նպատակ ունի նպաստել լայն հանրության մեդիակրթությանը։ Մենք հույս ունենք, որ կկարողանանք շարունակել ցուցահանդեսների շարքը եւ զարգացնել այս գաղափարը։ 
«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսը նվիրված է 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժի լուսաբանմանը ժամանակի լրատվամիջոցների, լուսանկարիչների, հեռուստատեսային և կինովավերագրողների կողմից։ 
 
«Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանի խոսքերով, «Ցուցահանդեսի տաղավարները ներկայացնում են հայկական և սովետական ռուսալեզու մամուլի անդրադարձը երկրաշարժին՝ ամենաբնորոշ հրապարակումները և թերթերի առաջին էջերը, հեռուստատեսային ռեպորտաժներ, լուսանկարներ, վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև չլուսաբանված արխիվային նյութեր։ Ցուցահանդեսի հպէկրանները (touchscreen) ներկայացնում են հարցազրույցներ անվանի լրագրողների, վավերագրողների և լուսանկարիչների հետ, որոնք պատմում են, թե ինչպես են լուսաբանել աղետը, ինչ է մնացել կադրից դուրս»։ 
Բացի թեմատիկ ցուցահանդեսից, «Լրատուն»-ը ունի ընդանուր մեդիագրագիտության բաժին, որը ցուցահանդեսի այցելուներին, մասնավորապես ավագ տարիքի դպրոցականներին և ուսանողներին, կօգնի վերլուծաբար ու քննադատաբար ընկալել բազմաբնույթ տեղեկատվությունը: Ներկայացված խաղերի, թեսթերի, առաջարկվող գործնական փորձերի  միջոցով «Լրատան» այցելուները կծանոթանան լրագրողի և լրատվամիջոցների աշխատանքի առանձնահատկություններին։ 2013 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում «Լրատան» առաջին ցուցահանդեսները կներկայացվեն Հայաստանի տարբեր քաղաքներում` Գյումրի, Վանաձոր, Մարտունի, Կապան, Երեան:
«Լրատուն» նախագիծը ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս) «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և  բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլնտրանքային միջոցներով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Ինտերնյուսը (ԱՄՆ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը եւ Երևանի մամուլի ակումբը։ Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Լրատուն» մեդիա թանգարանի համակարգող  Վահրամ Մարտիրոսյանին, 077/055 540399, էլ. փոստ v.martirosyan@internews.am ։
 
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1.NT.am
2, Armenpress.am
3,Arminfo.am
4,Irates de Facto.am
5,Internews(USA)
6,AGOS 
7,ԵՊՀ ուսանողներ
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-27-64-62, 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին: 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ