Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության պատվիրակությունն Արցախում է


Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության պատվիրակությունն Արցախում է

  • 24-09-2013 18:15:48   |   |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության պատվիրակությանը` գերատեսչության ղեկավար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են տրանսպորտի եւ կապի ոլորտներում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ վերոհիշյալ ոլորտներում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը պահանջված է եւ մեծապես կնպաստի ինչպես Արցախում տրանսպորտի եւ կապի զարգացմանը, այնպես էլ մեր հանրապետության ամբողջ տնտեսության առաջընթացին:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play