Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել քրեստոմատիա` «Ավետարանական առակների մեկնություններ» վերնագրով


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել քրեստոմատիա` «Ավետարանական առակների մեկնություններ» վերնագրով

  • 01-10-2013 13:36:37   | Արմավիրի մարզ  |  Նոր գրքեր

 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել մեկնողական գրականության քրեստոմատիա` «Ավետարանական առակների մեկնություններ» վերնագրով: Քրեստոմատիան կազմել է Լիլիթ Հովսեփյանը:
Այս բնագիրն ընդ•րկում է ավետարանական առակների մինչև 15-րդ դարը հասնող մեկնությունների հատվածները, որոնք քաղվել են ձեռագիր և տպագիր հասանելի օրինակներից: Ներկա ծաղկաքաղ մեկնության  բնագիրն օգտակար կլինի առակների և մեկնությունների խնդրահարույց հարցերին լուծում տալու համար: Միաժամանակ այս գիրքը հնարավորություն կտա մեկնողական գրական ավանդույթի մեջ ավելի տեսանելի դարձնելու ավանդականն ու փոխանցվողը, նաև` առանձին հեղինակների ինքնուրույն շերտերի դրսևորումները:
Գիրքը բովանդակում է 37 խորագրեր, որոնց մեջ գերակշռում են Մատթեոսի Ավետարանից մեջբերված առակները, երկրորդ տեղում Ղուկասի Ավետարանից քաղված հատվածներն են, ապա Մարկոսի Ավետարանինը, և ընդամենը երկու միավոր Հովհաննեսի Ավետարանից: 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play