Հարություն Դերմիշյանը ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայացած պատանիների ձյուդոյի աշխարհի առաջնությունում գրավել է 5-րդ տեղը


Հարություն Դերմիշյանը ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայացած պատանիների ձյուդոյի աշխարհի առաջնությունում գրավել է 5-րդ տեղը

  • 01-10-2013 17:00:31   | ԱՄՆ  |  Սպորտ

Երևանի սամբո-ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի սան /մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Դավիթ Խիթարյան/, Ֆիզիկական կուլտուրայի պետական  ինստիտուտի մարզչա-մանկավարժական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող, ՀՀ պատանիների հավաքականի անդամ, ՀՀ առաջնությունների կրկնակի հաղթող, Եվրոպայի առաջնության երրորդ  մրցանակակիր Հարություն Դերմիշյանը  ԱՄՆ-ի  Մայամի քաղաքում կայացած պատանիների ձյուդոյի աշխարհի առաջնությանը գրավելով 5-րդ տեղը,  ձեռք է բերել    2014թ. Նան-Ջինգում կայանալիք 2-րդ ամառային պատանեկան   օլիմպիական խաղերին մասնակցության իրավունք՝ Ձյուդոյի Միջազգային Ֆեդերացիայի կողմից  ստացված որակավորման որոշումով: Շնորհավորում ենք մեր մարզիկին և  հույս հայտնում, որ Հ.Դերմիշյանը   օլիմպիական խաղերում  կդրսևորի առավել   ուժեղ կամք,  համառություն և կվերադառնա օլիմպիական մեդալով: Հաջողություն ցանկանանք պատանի մարզիկին:

Vice-President: General Secretary:

Davit Khitaryan

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play