Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմյանն Արցախում է


Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմյանն Արցախում է

  • 07-10-2013 15:59:32   |   |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱԺ փոխխոսնակ, ԼՂՀ թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, քննարկվել են Արցախում թեթեւ աթլետիկայի զարգացմանն առնչվող հարցեր: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play