Օգնություն՝ Գյումրու անապահով ընտանիքներին և առողջապահական հիմնարկներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Օգնություն՝ Գյումրու անապահով ընտանիքներին և առողջապահական հիմնարկներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 09-10-2013 13:24:43   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն



Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը երկրորդ տարին անընդմեջ օգնություն է տրամադրում Գյումրու ոչ միայն տնակային ավաններում բնակվող անօթևան ու սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին, այլ նաև մի շարք առողջապահական հիմնարկություններին ու Գյումրու տուն-ինտերնատին: Այս անգամ ամերիկահայ բարերարը մեծաքանակ բժշկական խալաթներ, անկողնային պարագաներ, հագուստներ և կոշիկներ է ուղարկել: Նախորդ օրը օգնություն տրամադրվեց Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին, իսկ այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելու նպատակով այցելեցին Գյումրու ծերերի տուն-ինտերնատ և Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն: Բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
 
 
http://www.youtube.com/watch?v=J7j_vpf678g&feature=share&list=UU_PWSsLkNmJPh0HBwFfJvtQ 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play