Արիկ Մանուկյան. «Արցախում շատ հեշտ է ազգի թշնամու համբավ ձեռք բերել»


Արիկ Մանուկյան. «Արցախում շատ հեշտ է ազգի թշնամու համբավ ձեռք բերել»

  • 10-01-2011 14:22:50   | Ռուսաստան  |  Մշակույթ
Ադրբեջանական Turan գործակալությունը հարցազրույց է հրապարակել «Ընդհատված երգը» ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանի հետ: Հիշեցնենք, որ այս ֆիլմը, որի նկարահանումներն այժմ ընթանում են Մոսկվայում, հայ-ադրբեջանական արդի հարաբերությունների մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն է: Պրեմիերային առնչվող հարցին ի պատասխան, Մանուկյանը հայտնել է, որ կինոնկարը պատրաստ կլինի մայիսի վերջին: «Այդ ժամանակ էլ, Մոսկվայի կենտրոնական կինոդահլիճներից մեկում, կանցկացնենք գլխավոր պրեմիերան: Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների հանդեպ միջազգային հանրության հետաքրքրությունը, ծրագրում ենք Ռուսաստանից, Հայաստանից եւ Ադրբեջանից բացի, «Ընդհատված երգի» պրեմիերան կազմակերպել նաեւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի եւ բալկանյան մի շարք երկրների մեծ էկրաններին»: Ադրբեջանական կինեմատոգրաֆիստների հետ համատեղ Ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ ֆիլմ նկարահանելու մասին հարցին Արիկ Մանուկյանը պատասխանել է, որ նման առաջարկներ կքննարկի միայն Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման դեպքում: Կինոնկարի ֆինանսավորման հետ կապված` Արիկ Մանուկյաը նշել է, որ սկզբում այն իրականացվում էր նկարահանող խմբի ղեկավարների` իր եւ գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանի անձնական միջոցներով, սակայն ԶԼՄ-ների բուռն արձագանքի շնորհիվ նախագծով հետաքրքրվել են որոշ ներդրողներ, որոնց հետ այժմ բանակցություններ են ընթանում: ,Լրացուցիչ ֆինանսական միջոցներն անհրաժեշտ են տարբեր արտասահմանյան երկրներում ֆիլմի պրեմիերաներն ու ցուցադրությունները հավուր պատշաճի կազմակերպելու համար: Մենք պատրաստ ենք դիտարկել նախագծին օժանդակության բոլոր այն առաջարկները, որոնք չեն ենթադրում սյուժեի փոփոխումե,- հայտարարել է նա: Մանուկյանն ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցում կոշտ քննադատության է ենթարկել ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք ողջ թափով շարունակում են ֆիլմի վարկաբեկմանն ուղղված հերյուրանքի քարոզարշավը: «Ադրբեջանական ԶԼՄ-ների մղումը` ամեն գնով նսեմացնել այն, ինչն իրականացվում է հայերի կողմից, ժամանակի ընթացքում հանգեցրել է նրան, որ այդ տեղեկատվական ռեսուրսները դադարել են ընկալվել որպես նշանակության արժանի վերլուծությունների կրող»,- ասել է Մանուկյանը: Ռեժիսորը հիշեցրել է նաեւ Ղարաբաղում գտնվող հայկական հարյուրավոր եկեղեցիների եւ վանական համալիրների մասին: Նրա խոսքերով, Արցախում շատ հեշտ է «ազգի թշնամու» համբավ ձեռք բերել: Դրա համար անհրաժեշտ է միայն ազատագրված հողերն Ադրբեջանին հանձնելու մասին խոսակցություն սկսել: Իսկ գնալ մի ժողովրդի դեմ, որի ամեն ընտանիքում Ադրբեջանի կազմում ապրել չցանկացող հայրենիքի ջերմեռանդ պահապան է ապրում, նշանակում է նոր պատերազմ սկսել: Միջազգային հանրությունը երբեք այդպիսի ծայրահեղ քայլի չի դիմի: Դրանից բացի, կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ ղարաբաղյան զինուժը վերահսկում է բոլոր ռազմավարական բարձունքները: Դա նշանակում է, որ պատերազմը կլինի անհավասար եւ արյունահեղ: Նման քայլի երբեք չի դիմի եւ ինքը` Ադրբեջանը»: Turan գործակալությանը տված Արիկ Մանուկյանի հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ` http://www.contact.az/topics_ru.asp?id=128&pb=19&vr=ru&yr=2011&mdn=1 Արիկ Մանուկյանը ծնվել է 1984 թվականին Երեւանում: 1998-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: 2008-ին ավարտել է Մոսկվայի մշակույթի եւ արվեստների պետական համալսարանի կինոռեժիսուրայի ֆակուլտետը: Հանդիսանում է չորս գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր` ,Խաշե, ,Մասնավոր ճամփորդությունե, ,Մամոչկաե եւ ,Երիտասարդ ցեղե: ,Ընդհատված երգըե Արիկ Մանուկյանի հինգերորդ կինոնկարն է: Սցենարի համաձայն, Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ մի հայ ու մի ադրբեջանցի ընկնում են հորը, ուր անճարակությունն ու անելանելի վիճակը հարկադրում են երկխոսության: Հերոսներից յուրաքանչյուրը խոսում է իրեն հուզող ցավերի մասին: «Ընդհատված երգի» հեղինակները պատրաստ են համագործակցության բոլոր շահագրգիռ անձանց հետ: Նկարահանող խմբի հետ կարելի է կապվել prervannayapesnya@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play