«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը ձեռք է բերել «Շեն-կոնցեռն»-ի 6-րդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ողջ փաթեթը


«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը ձեռք է բերել «Շեն-կոնցեռն»-ի 6-րդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ողջ փաթեթը

  • 13-12-2010 16:18:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ձեռք է բերել «Շեն-կոնցեռն» ՓԲԸ-ի 6-րդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ողջ փաթեթը, դրանով իսկ ֆինանսավորելով կորպորատիվ հաճախորդին ներդրոումային շուկայի գործիքների միջոցով: Պարտատոմսերի շրջանառությունը 3 տարի է, եկամտաբերությունը 13%, անվանական արժեքը 10 000 ՀՀ դրամ, քանակը` 150 000 հատ: Սույն գործարքի արդյունքում «Շեն-կոնցեռն» ՓԲԸ-ին տրամադրվել է մոտավորապես 1.5 մլրդ ՀՀ դրամ, գործունեության զարգացման, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում գիպսի հանքարդյունահանման եւ վերամշակման նախագծի իրականացման համար: «Շեն-կոնցեռն» ՓԲԸ-ի պարտատոմսերը առեւտրին թույլատրելու նպատակով 2010թ. դեկտմբերի 3-ին ՀՀ Կենտրոնական Բանկը գրանցեց «Առեւտրի Ազդագիրը», իսկ 2010թ. դեկտեմբերի 13-ից տվյալ պարտատոմսերը առեւտրի համար կներառվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Հայաստան Ֆոնդային բորսայի Bbond ցուցակում: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ -ի Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն