«Հաճախորդների բարձրակարգ սպասարկումը Orange ընկերության առաջնահերթություններից է».Ֆրանսիս Ժելիբտեր


«Հաճախորդների բարձրակարգ սպասարկումը Orange ընկերության առաջնահերթություններից է».Ֆրանսիս Ժելիբտեր

  • 20-11-2013 11:27:30   | Հայաստան  |  Հասարակություն

Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Երևանում և Կապանում տեղի ունեցան «Բնակչության սպասարկումը հանրային ոլորտում» թեմայով վերապատրաստման դասընթացներ Հայաստանի մարզերի մի շարք համայնքների հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցների համար, որոնց թվում էին ՔԿԱԳ բաժինների, համայնքապետարանների աշխատակիցներ, գրադարանավարներ: Դասընթացների պիլոտային փուլից հետո, որը տեղի ունեցավ հուլիս և օգոստոս ամիսներին, սա արդեն դասընթացների երկրորդ փուլն է, որի նպատակն է հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցներին տրամադրել սպասարկման բարձր ստանդարտներին համապատասխան գիտելիքներ: 
 
Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպությանն այս դասընթացները կազմակերպելու առաջարկն արել է Օրանժ Արմենիային՝ որպես ընկերության, որն առավելապես առանձնանում է հաճախորդների սպասարկման իր բարձր որակներով ու հմտություններով, և որը կարող է նոր գիտելիքներ ու մոտեցում փոխանցել:
 
Դասընթացներին մասնակցեցին ընդհանուր թվով 28 մասնակիցներ Դիլիջանից, Իջևանից, Կոթիից, Վայքից, Վեդիից, Կապանից և մարզերի այլ փոքր ու մեծ համայնքներից:
 
«Հաճախորդների բարձրակարգ սպասարկումը մեր ընկերության առաջնահերթություններից է, և մենք ուրախ ենք, որ Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից նույնպես մեր ընկերությունը գնահատվում է որպես լավագույն սպասարկում ունեցող ընկերություններից մեկը Հայաստանում: Պիլոտային նախագիծը, որն իրականացվեց ամռանը, ակնհայտորեն հաջողված է եղել, և մենք ուրախ ենք շարունակել աջակցել մեր փորձով: Վստահ ենք, որ այս գիտելիքները մասնակիցներին անհրաժեշտ կլինեն իրենց ամենօրյա աշխատանքում, քանի որ նրանք նույնպես ամեն օր գործ են ունենում մեծ թվով այցելուների հետ, թեև ոչ մասնավոր սեկտորում», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
 
«Քաունթերփարթի և Orange Արմենիայի միջև այս համագործակցությունը բնակիչների սպասարկման կարողությունների բարձրացմանն ուղղված պիլոտային նախաձեռնության շարունակությունն է Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու մարզերում գտնվող գործընկեր համայնքների համայնքային ծառայողների համար: Հիմնվելով հաջողված փորձի վրա՝ ներկայումս մենք էլ ավելի ենք բարելավել տեղական ինքնակառավարման մարմիններին ցուցաբերվող աջակցությունը : Սա, ըստ էության, մասնավոր հատվածի հետ գործընկերության ուղղությամբ Քաունթերփարթի գործադրած ջանքերի առաջին արդյունքն է, և մենք համոզված ենք, որ ապագայում ՏԻՄ-երը կշարունակեն համագործակությունը մասնավոր հատվածի գործընկերների հետ», ասաց Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարել Հոֆստրան: 
Դասընթացների ավարտին անցկացված գնահատման արդյունքում պարզ դարձավ, որ մասնակիցները գոհ են մնացել դասընթացավարների ու մեթոդիկայի որակից՝ համարելով, որ ընտրված թեմաներն իսկապես անհրաժեշտ են իրենց աշխատանքում: 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play