Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը ամբողջական ծավալով<br />


Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը ամբողջական ծավալով

  • 06-12-2010 15:38:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 6-ի ժամը 12-ից վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը ամբողջական ծավալով, որը օրական կազմում է 5,5-6 մլն խմ: Հիշեցնենք, որ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազամուղի Սիոնի Գուդաուրի հատվածում հայտնաբերված վթարի վերականգնողական աշխատանքների պատճառով նոյեմբերի 24-ից ՀՀ մատակարարվող բնական գազի ծավալները նվազել էին մինչեւ 4 մլն խմ: Չնայած մատակարարվող գազի ծավալների նվազմանը հանրապետության սպառողական շուկայում որեւէ փոփոխություն չի արձանագրվել, անխափան գազամատակարարումը ապահովվել է ներքին պահուստների հաշվին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play