Պահանջում ենք Սպիտակի երկրաշարժի պատճառների հետաքննություն


Պահանջում ենք Սպիտակի երկրաշարժի պատճառների հետաքննություն

  • 21-11-2013 16:22:14   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայոց աշխարհում չկա մի անկյուն, որ երկրաշարժ տեսած չլինի: Ցնցող, ավերող ու կործանող երկրաշարժները ուղեկցել են մեր բոլոր նախնիներին: Սպիտակինը, սակայն երկար կհիշվի ոչ միայն այն պատճառով, որ դարձավ բազում մարդկանց մահվան եւ դժբախտության պատճառ, այլեւ որովհետեւ բացահայտեց մեր ազգի ինչպես շատ բարձր, այնպես էլ զազրելի հատկանիշները. այդ օրերին տեղի ունեցան բազմաթիվ գողությունների, մեր երկիր ուղարկված մարդասիրական օգնությունը թաքցնելու դեպքեր, առեւտրական եւ արդյունաբերական օբյեկտների թալան եւ այլն: Ցավալի է... Սակայն շատ ավելի ցավալի է, երբ գիտակցում ես, որ այդ երկրաշարժը Գորբաչովի, Յազովի ու մյուսների ձեռքի գործն է: Հարցը միայն այն է, թե դիտավարություն է՞ր դա՝ կապված ղարաբաղյան շարժման հետ, թե՞ պատահականություն՝ կապված հիշյալների ժլատության, շտապողականության, Հայաստանի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի, գուցե նաև՝ հանդգնության ու լկտիության:
 
Մարդանման ոմն մեկը, ով իր կնոջ՝ սիոնիստ Ռաիսա Մաքսիմովնայի թելադրանքով կործանեց իր իսկ նախնիների ստեղծած խորհրդային համայնավար պետությունը, երբեք էլ չի խոստովանի, որ ինքն էր կարգադրել մինչև ԱՄՆ-ից իր վերադարձը ավարտել միջին հեռավորության հրթիռների  ոչնչացումը իրենց իսկ տեղում, որը շահեկան կլիներ ոչ միայն ժամանակի, այլև այն նյութական միջոցների առումով, որոնք անհրաժեշտ կլինեին Նալբանդի բազայի հրթիռները ապամոնտաժելու, ոչնչացման պոլիգոն տեղափոխելու և ոչնչացնելու համար:
 
Իհարկե հնարավոր է, որ եթե իմանային, որ դրա հետեւանքով կառաջանա նման  մասշտաբի ռեզոնանս, որը կհանգեցնի 10-ից ավելի բալանոց երկրաշարժի, գուցե չգնային նման քայլի, սակայն եղածն եղած է:
 
Նորություն չէ, որ փոքր պայթյունից անգամ հնարավոր է ռեզոնանս և հզոր երկրաշարժ առաջանա, ինչպես դա եղավ, օրինակ, կենտրոնական Ռուսաստանում, երբ  երկրաբանները հանքա-հետախուզական նպատակով 2-3 բալանոց արհեստական երկրաշարժ էին հրահրել, որի ռեզոնանսի արդյունքում առաջացել էր 4-6 բալանոց երկրաշարժ: Ինչպես ժամանակին այդ մասին տեղեկացրել էր  «Իզվեստիա»  օրաթերթը,  ՚ այդ ամենի հետեւանքով մոտակա միջուկային օբյեկտի հակաօդային պաշտպանության միջոցները անմիջապես միջուկային հարձակման տագնապ էին հայտարարել գլխավոր շտաբում: 
 
Ինչեւէ. քառորդ դար է անցել այդ անիծյալ արարքից եւ անիծյալ դեկտեմբերյան օրվանից. մինչ այսօր մեր երկիրը եւ երկրաշարժից ողջ մնացած տուժածները ուշքի չեն գալիս, Գյումրին ոտքի չի կանգնում:
 
 Քառորդ դար է անցել, սակայն ճշմարտությունն առ այսօր չի բարձրաձայնվում՝ ի՞նչ էր տեղի ունենում դեկտեմբերի 7-ին նախորդող օրերին: Մենք պարտավոր ենք հանուն երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի չկոծկել իրականությունը եւ պահանջել այդ դաժան արհավիրքի իրական պատճառաների բացահայտում:
 
Պահանջում ենք Սպիտակի երկրաշարժի պատճառների  հետաքննություն: 
 
«Կարծիք հայության» ՀԿ նախագահ
 
Սամվել Քոչարյան
 
093-35-06-92, 64-37-91
 
21.11.2013
Նոյյան տապան  -   Վերլուծություն