Թավրիզի Հայոց ազգային դպրոցը գնահատագրեր է ստանում


Թավրիզի Հայոց ազգային դպրոցը գնահատագրեր է ստանում

  • 27-11-2013 15:06:06   | Լիբանան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Թաւրիզ, Ազգային Առաջնորդարան – Անցած տարերշրջանի ընթացքում իր արձանագրած յաջողութիւնների համար, Թաւրիզի Հայոց «Թամարեան-Սահակեան» դպրոցի տեսչութիւնը ստացել էր գնահատագրեր, համապատասխան ոլորտներում, աշակերտութեան ուսումնական բարձր մակարդակը հաստատող:
Այս տարեշրջանի ընթացքում արդէն իսկ ստացւել են երկու գնահատագրեր եւս, ուղղւած Թաւրիզի Հայոց Դպրոցի տեսչուհի՝ Տիկ. Արմինէ Յովսէփեանի:
       
Թաւրիզի Կրթադաստիարակչական Հիմնարկութեան 3-րդ բաժնի տնօրէն Խալիլ Օլատ Աբդոլլահի կողմից ստորագրւած երկու գնահատագրերը միացած թարգմանութեամբ ստորեւ հրապարակելով, յանձնում ենք հայկական դպրոցի յաջողութիւններով ուրախացող կրթասէր հասարակութեանը.-
 
«Յարգելի աշխատակից Տիկին Արմինէ Յովսէփեան
Տեսչուհի Հայոց Ասադի ուսումնական հիմնարկութեան 
Մեր խորին շնորհակալութիւնն ենք յայտնում Ձեզ, մեր երկրի ապագան կերտող սերնդի կրթութեան եւ դաստիարակութեան ուղղութեամբ անկեղծօրէն տարած Ձեր աշխատանքների համար։ Այսպէս, Ձեր եւ բոլոր գործակիցների համագործակցութեամբ Արեւելեան Ատրպատական նահանգում առաջին տեղ են գրաւել Թաւրիզի կրթադաստիարակչական հիմնարկութեան 3-րդ շրջանի միջնա-կարգի առաջին եւ երկրորդ օղակները Օրդիբեհեշթ ոսկէ ամսի գործունէութեան համար եւ միջնակարգի երկրորդ օղակը տարեվերջի հանդիսութեան համար, նաեւ նահանգում առաջին տեղ են գրաւել Թաւրիզի կրթադաստիարակչական հիմնարկութեան 3-րդ շրջանի միջնակարգի առաջին եւ երկրորդ օղակների կրթական խմբերը։ Հարկ եմ համարում շնորհակալութիւն յայտնել Ձեր եւ բոլոր միւս աշխատասէր սիրելիների տարած ճիգ ու ջանքի համար»։
Այս առիթով նոր յաջողութիւններ ենք մաղթում Հայոց Դպրոցների տեսչութեանը, ուսուցչական կազմին, հոգաբարձութեանը, ծնողական խորհրդին եւ սիրելի աշակերտութեանը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play