Հանդբոլի «ՀՀ վարչապետի գավաթ»-ի մրցաշարի հաղթող է ճանաչվել Վրաստանի հավաքականը


Հանդբոլի «ՀՀ վարչապետի գավաթ»-ի մրցաշարի հաղթող է ճանաչվել Վրաստանի հավաքականը

  • 30-11-2013 16:50:31   | Հայաստան  |  Սպորտ

 









Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել հանդբոլի «ՀՀ վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարի երրորդ տեղի համար հանդիպմանը, որում մրցել են Հայաստանի և Ուկրաինայի երիտասարդական հավաքականները: 21:20 հաշվով առավելության է հասել Հայաստանի երիտասարդական ընտրանին և արժանացել մրցաշարի բրոնզե մեդալներին: 
Մրցաշարի հաղթող է ճանաչվել Վրաստանի հավաքականը, որը եզրափակիչում հաղթանակ է տարել ռուսաստանցի երիտասարդ հանդբոլիստների նկատմամբ: 
«ՀՀ վարչապետի գավաթ»-ի խաղարկությունում առաջին տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետ Սարգսյանը: 
Մրցաշարի մասնակիցները ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի և ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի կողմից պարգևատրվել են գավաթներով և հուշանվերներով: 
 

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play