Կրկին Հայաստան պետության տարածքային ամբողջականության մասին


Կրկին Հայաստան պետության տարածքային ամբողջականության մասին

  • 10-12-2013 08:53:59   | Հայաստան  |  Վերլուծություն

Մենք սիրում են կրկնել. «Կրկնությունը գիտության մայրն է»: Բայց միշտ չէ, որ այդպես է: Քաղաքականության մեջ հաճախ է պատահում, երբ կրկնությունը գործածվում է՝ կեղծիքը, որպես ճշմարտություն ներկայացնելու նպատակով: Այդպիսի մի կեղծիք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հիշեցումը, որն ամեն անգամ շրջանառության մեջ է դրվում այն ժամանակ, երբ հայ ժողովրդին փորձում են դնել տնտեսական - քաղաքական որոշակի ճնշման տակ՝ նպատակ ունենալով պահել Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախիհայությունըշրջափակման մեջ եւ, ըստ էության, պարտադրել հայկական կողմին՝ հարկադրական զիջումների գնալ:
 
Վերջին տասնամյակներին, այդպիսի մի քանի հանգրվանային փորձեր են եղել, որոնցից երեքնայժմ կներկայացնենք ձեր ուշադրությանը:
 
 
 
Մինչ բուն թեմային անցնելը, սակայն, պարզապես հիշեցնենք, որ իրականում հայությունը բոլոր իրավունքներն ունի վերականգնելու Հայաստան պետության տարածքային ամբողջականությունը: Սա էլ մեր կողմից կրկնություն, որպեսզի ապահովենք գիտելիքի, գիտության եւ ճշմարտության վավերականությունը բոլոր ժամանակների համար (1):
 
 
 
Փորձ առաջին: 2008-ի հունիս - օգոստոս ամիսներին, մեկը մյուսին լրացնելով, ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի տարածքային ամբողջականությանը պաշտպան կանգնելու մասին: Այսպես` Դենիել Ֆրիդ. «Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը…», «պետք է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ հողային որեւէ պահանջ չունի» (2): Մեթյու Բրայզա. «Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը…» (3): Կոնդոլիզա Ռայս. «ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը…» (4): Ուշադրություն դարձրեք, որ խոսք անգամ չկա Հայաստանիտարածքային ամբողջականության մասին:
 
 
 
Փորձ երկրորդ: 2012 թվականի մայիսի 20-ին՝ Չիկագոյում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընդունած հռչակագրում դրույթ կա հետխորհրդային տարածքի հակամարտությունների մասին, որտեղ ասվում է, որ դաշինքը աջակցում է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությանը: Այս հարցում ելույթ ունեցած փորձագետներն ու վերլուծաբանները հիմնականում շրջանցել են «Հայաստանիտարածքային ամբողջականության» հարցը եւ իրենց խոսքը կառուցել հենվելով ներկա իրողությունների վրա, այսինքն` դե ֆակտո իրականությանն համահունչ, անտեսելով հարցի դե յուրե բաղադրիչը:
 
Նկատենք սակայն, որ սա այն բացառիկ դեպքերից է, երբ ի շարս այլ կրկնությունների խոսվել է նաեւ Հայաստանիտարածքային ամբողջականության մասին (5):
 
 
 
Փորձ երրորդ: 2013 թվականի դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարների հավաքի ընթացքում ունեցած ելույթում հայտարարել է, «Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առաջվա նման են։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ մենք պահանջում ենք հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» (6):
 
2013 թ. դեկտեմբերի 6-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն կրկին անդրադարձել է հայ - թուրքական հարաբերությունների ներկա վիճակին. «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դավութօղլուն Haberturk հեռուստաընկերությանը տված հարցազույցում ասել է․«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի հետ: Միակ բացակա օղակը Հայաստանն է: Եթե հայերը ցանկանում են մաս կազմել այս ընդհանուր պատկերին, ապա պետք է հարգեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» (7):
 
 
 
Ահա այսպես:
 
Բայց մեր կողմից հիշեցնենք.
 
1.            Երբ 1918 թ. մայիսի 27-ին հռչակվեց Ադրբեջանի Հանրապետությունը Արցախը եւ Նախիջեւանը նրա կազմում չէին:
 
2.            Արցախը Ադրբեջանի Հանրապետության ենթակայության, իսկ Նախիջեւանը խնամակալության տակ հայտնվեցին մի դեպքում անօրինական որոշման, մեկ այլ դեպքում՝ ապօրինի կնքված պայմանագրի եւ գործողությունների հետեւանքում:
 
3.            Երբ 1990 թ. Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարեց անկախության մասին՝ Արցախը կրկին նրա կազմում չէր, որովհետեւ Արցախի հայության ազատ կամարտահայտությամբ Արցախը ցանկություն էր հայտնել միավորվելու Մայր Հայրենիքի հետ:
 
4.            Հայաստան պետությանտարածքային ամբողջականության մաս է կազմում ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշված տարածքը, որոնք 1920 թ. նոյեմբերի 22-ից փաստացի օկուպացված են Թուրքիայի Հանրապետության կողմից, որի ներկայի արտգործնախարարն է Դավութօղլուն, ով ի պաշտոնե պարտավոր է դրա մասին իմանալ:
 
5.            Մեկ այլ փաստաթղթով, Փարիզի վեհաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի զեկույց - առաջարկի հիման վրա, ինչպես նաեւ Սեւրի դաշնագրի 92-րդ հոդվածի համաձայն, կարգավորվում էր Հայաստան պետությանտարածքային ամբողջականությունը Ադրբեջանի (եւ Վրաստանի) հետ:
 
6.            Հավելենք նաեւ, որ եւ՛ Թուրքիայի, եւ՛ Ադրբեջանի իշխանությունները հայության նկատմամբ մշտապես ռասիզմի, էթնիկ զտումների, ցեղասպանության գործողություններ են իրականացրել այդ պահին իրենց վերահսկողության տակ գտնված տարածքներում, որոնք ծանրագույն հանցագործություններ են համարվում մարդկայնության նկատմամբ եւ՛ ներպետական, եւ՛ միջազգային իրավական քաղաքական սկզբունքների եւ նորմերի համաձայն:
 
 
 
Այնպես որ, քաղաքական այն գործիչների համար, ովքեր համառորեն ցանկանում են չնկատել ու շրջանցել հայության անբեկանելի եւ անժամանցելի իրավունքները Բնօրրան Հայրենիքի նկատմամբ՝ նկատենք, որ Հայաստան պետությանտարածքային ամբողջականությունը դե ֆակտո բաղադրիչից զատ, ունի դե յուրե բաղադրիչ եւ ամուր հիմք:
 
 
 
Մենք վարժվեցինք հանգիստ վերաբերվել կեղծիքը, որպես ճշմարտություն ներկայացնելու հանգրվանային այս կրկնություններին, մանավանդ որ՝ դրանք հնարավորություն են տալիս հիշելու եւ մշտապես վառ պահելու Հայաստան պետությանտարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ հաստատելու մեր իրավունքների եւ պարտավորությունների մասին:
 
 
 
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն
 
09.12.2013 թ.
 
 
 
---------------
 
 
 
Ծանոթագրություն
 
1.            Տես, խմբագրական «Ուխտ Արարատի», թիվ 2 (16), նոյեմբեր-դեկտեմբեր, 2008, էջ 1-6, տես, http://Oukhtararati.com/amsagrer կայքում:
 
2.            Տես, «ԱՄՆ նախագահը երբեք չի ժխտել հայերի ցեղասպանության իրողությունը», - Դենիել Ֆրիդ, «Ազգ», 20-ը հունիսի, 2008թ.:
 
3.            Տես, Մեթյու Բրայզա. Օրակարգում Ղարաբաղի հակամարտության կարգավորման եզակի եւ հիմնավոր սկզբունքներն են, PanARMENIAN.Net, 15.03.2008 / 15:50:
 
4.            Տես, Կոնդոլիզա Ռայս. «ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը…», «Ազգ», 11-ը հուլիսի, 2008թ.:
 
5.            Տես, «Հայաստանի տարածքային ամբողջականության մասին» հոդվածը, 7or.am, hունիս 08, 2012 / 09:45 / http://7or.am/am/news/view/36214/:
 
6.            Տես, Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ «կամուրջները վերականգնելու» ժամանակն է. Ռասմուսեն, Tert.am, 17:36 / 04.12.13:
 
7.            Տես, Դավութօղլու. «Հայաստանը պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», Azatutyun.am, 07.12.2013:
Նոյյան տապան  -   Վերլուծություն