Մայրաքաղաքում ձնամաքրան աշխատանքները շարունակվել են նաև դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը


Մայրաքաղաքում ձնամաքրան աշխատանքները շարունակվել են նաև դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը

  • 14-12-2013 13:03:25   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայրաքաղաքում տեղացած առատ ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են նաև դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գիշերվա ընթացում մաքրման աշխատանքներ են ընթացել նաև գլխավոր և երկրորդական  փողոցների մայթերին:  


Այս գիշեր նույնպես աշխատանքներում ներգրավվել են շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները: Վարչական շրջանների համապատասխան ծառայությունների աշխատակիցներին բակային տարածքների, ինչպես նաև աստիճանների ու աստիճանահարթակների մաքրման աշխատանքներում զգալի օժանդակություն են ցուցաբերել համատիրությունների ներկայացուցիչներն ու  երիտասարդ կամավորները: 


Գիշերվա ընթացքում օգտագործվել է  մոտ 240 տոննա աղ և շուրջ 500 խմ ավազ: Մաքրման աշխատանքներում ներգրավվել է 132 միավոր մեքենասարքավորում` ներառյալ շինկազմակերպությունների տրամադրածը: Մաքրմանը զուգահեռ՝ վաղ առավոտից սկսվել է նաև մաքրելու ընթացքում կուտակված ձյունը հեռացնելու աշխատանքները: 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play