Մայրաքաղաքում շարունակվում են շինությունների տանիքներին կուտակված ձյան և սառալեզվակների հեռացման աշխատանքները


Մայրաքաղաքում շարունակվում են շինությունների տանիքներին կուտակված ձյան և սառալեզվակների հեռացման աշխատանքները

  • 17-12-2013 14:20:57   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայրաքաղաքում շարունակվում են  բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական  շենքերի ու շինությունների տանիքներին կուտակված ձյան և առաջացած սառալեզվակների հեռացման աշխատանքները: Արդեն հիմնականում բակային տարածքներում շարունակվող ձյան մաքրմանը զուգահեռ կատարվող այս գործընթացն իրականացվում է  հետիոտնի անվտանգ անցուդարձն ապահովելու և հնարավոր  վտանգը կանխելու նպատակով: Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին տեխնիկայով և հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում են ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունն ու մայրաքաղաքի այն համատիրությունների աշխատակիցները, որոնց սպասարկման տարածքում են գտնվում տվյալ շենքերը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մինչ համատեղ ուժերով կատարվող աշխատանքների ավարտը, խորհուրդ է տրվում խուսափել  շենքերին անմիջականորեն հարող հատվածներով  անցուդարձից:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play