Մայրաքաղաքում վերականգնվել է 76 շքապատշգամբ


Մայրաքաղաքում վերականգնվել է 76 շքապատշգամբ

  • 17-12-2013 18:47:07   | Հայաստան  |  Տնտեսություն

 

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում ավարտվել են վթարային շքապատշգամբների հիմնանորոգման 2013 թվականի համար նախատեսված աշխատանքները: 


Այս տարի առաջնահերթության կարգով ամբողջությամբ վերակառուցվել և ամրացվել է 35 շենքի 76 պատշգամբ: Դրանց մի մասը, նախապես մշակված նախագծի համաձայն, վերականգնվել է մետաղական կոնստրուկցիաներով, մի մասը՝ քարով: 


Հիշեցնենք, որ շքապատշգամբները բնակիչների սեփականությունն են և դրանց հետ կապված յուրաքանչյուր, այդ թվում պատշգամբների խնդիրը, պետք է լուծի սեփականատերը և համատիրությունը: Սակայն, հաշվի առնելով բնակիչների անվտանգության ապահովումը, քաղաքապետի հանձնարարությամբ ծրագիրը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի ծրագրերի շրջանակում:
Ծրագիրը  լինելու է շարունակական: 2014 թվականին նախատեսվում է վերականգնել ևս շուրջ 200 պատշգամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play