ԵՄ Բյուջետային օժանդակություն՝ վճարվել է 4.8 մլն. եվրո


ԵՄ Բյուջետային օժանդակություն՝ վճարվել է 4.8 մլն. եվրո

  • 18-12-2013 17:39:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2010 թվականի բյուջետային օժանդակության գործառույթների շրջանակներում, 2013 թվականի համար նախատեսված 6մլն. եվրո ընդհանուր փոփոխական հատկացման հիմա վրա, Եվրոպական միությունը փոխանցում է  Հայաստանի կառավարությանը  4.8մլն. եվրո  դրամական հատուցում Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրում ամրագրված  բարեփոխումների  դիմաց, որոնք իրականացվել են պետական ֆինանսների կառավարման, հանրային հատվածի թափանցիկության բարձրացման, և Եվրոպական միության և միջազգային առևտային չափանիշների հետ իրավական ներդաշնակեցման ուղղություններով:
 
2013 թվականի դեկտեմբերի 14-ին Բազմակողմանի ոլորտային բյուջետային գործառույթների շրջանակներում Եվրոպական միությունը  վճարել է 4.8 մլն եվրո Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրում ամրագրված  Պետական ֆինանսների կառավարման, հանրային հատվածի թափանցիկության բարձրացման, և Եվրոպական միության և միջազգային առևտային չափանիշների հետ ներդաշնակեցման ուղղությամբ իրականցվող բարեփոխումների դիմաց: Այն հանդիսանում է Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև 2010 թվականին համաձայնեցված Բյուջետային օժանդակության գործառույթների մի մասը: Բյուջետային օժանդակության ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի կառավարության գանձապետարանի միջոցով:
  
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 21 մլն եվրո, որից 20 մլն եվրոն հանդիսանում է բյուջետային օժանդակություն: Վերոնշյալ՝ 4.8 մլն եվրո վճարումը հետևում է 2011 թվականի դեկտեմբերին կատարված 8 մլն. եվրո վճարմանը կազմելով ընդհանուր առմամբ 12.8 մլն. եվրո: 1 մլն. եվրոն տրամադրվում է որպես տեխնիկական աջակցություն ՀՀ պետական մարմիններին և նշյալ ոլորտներում ակտիվ ոչ պետական հաստատություններին: Գործառույթների առաջընթացի գնահատումն իրականացվում է ԵՄ-ն և ԵՄ գործակալութունների, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, միջազգային զարգացման գործընկերների և բոլոր ոչ-պետական դերակատարների կողմից համատեղ:   
Հատկապես Պետական ֆինանսների կառավարման ոլորտի առնչությամբ, այս հատկացման շրջանակներում իրականցվող ծրագրի օժանդակությամբ ստեղծվել և  e-gov.am կայք էջում տեղադրվել է գրանցամատյան՝ արտաքին աուդիտի թափանցիկությունը բարձրացնելու նպատակով:  Ֆինանսների նախարարությունում ծրագրի շրջանակներում ստեղծել է Կենտրոնական ներդաշնակեցման վարչություն, որը պատասխանատու է պետական գնումների և պետական ֆինանսների ներքին հսկողության բարեփոխումների ուղղորդման համար: Ծրագիրը օժանդակել է Պետական գնումների բողոքարկումների խորհրդի ստեղծմանը, որը զբաղվում է պետական գնումների հետ առնչվող բողոքներով: Առևտրին առնչվող ոլորտում ծրագրի օժանդակությամբ կառավարության կողմից ընդունվել է Որակի ենթակառուցվածքի բարեփոխումների ռազմավարությունը, ընդունվել և հրապարակվել է գրանցամատյան մտավոր սեփականությանն առնչվող օրենսդրություն և ենթա-օրենդրական ակտեր, դատական կանոնակարգեր և միջազգային   պայմանագրեր:
Վճարման ծավալի նվազումը նշյալ տրանշով հաստատված 6մլն. եվրո ֆինանսավորման համեմատ պայմանավորված է այն փաստով, որ չեն բավարարվել  երկու պայմաններ, որոնք կապված են  նորաստեղծ Պետական գնումների բողոքարկումների խորհրդի գործառնական կարողությունների հետ և արտաքին աուդիտի ոլորտում առաջարկությունների իրականացման մանրամասների հրապարակմամբ: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play