Պետական գնումների ոլորտում 8 տնտեսվարողներ ենթարկվել են խիստ պատասխանատվության.Արտակ Շաբոյան


Պետական գնումների ոլորտում 8 տնտեսվարողներ ենթարկվել են խիստ պատասխանատվության.Արտակ Շաբոյան

  • 25-12-2013 14:36:17   | Հայաստան  |  Տնտեսություն

 

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2013 թվականին շարունակել է իր ակտիվ գործունեությունը՝ բացահայտելով գերիշխող դիրքի չարաշահման բազմաթիվ դեպքեր: Այդ մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում նշեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: 
«Բացահայտվել են խախտումներ դեղերի ներմուծման և իրացման, ջրամատակարարման, երկաթուղային տրանսպորտի, քաղաքային հեռախոսակապի, միջմարզային ուղևորափոխադրումների բնագավառներում: Չարաշահող տնտեսվարողները ենթարկվել են խիստ պատասխանատվության: Բացահայտվել են նաև հակամրցակցային համաձայնության բազմաթիվ դեպքեր, մասնավորապես, պետական գնումների ոլորտում 8 տնտեսվարողներ ենթարկվել են խիստ պատասխանատվության»,- ասել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը: 
Արտակ Շաբոյանի տեղեկացմամբ՝ այդ տնտեսվարողները գալով հակամրցակցային համաձայնության՝ բավականին բարձր գներով ապրանքներ են վաճառել սոցիալական ոլորտների մի շարք հիմնարկների, մեծ վնաս հասցնելով պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործմանը: Պետական գնումների ոլորտում մեծ դերակատարություն ունեցող այդ ընկերությունները տուգանվել են 40 մլն դրամով: 
Տարվա ընթացքում բացահայտվել են նաև անբարեխիղճ մրցակցության բազմաթիվ դեպքեր, երբ տնտեսվարողների զեղչերը չեն համապատասխանել իրականությանը, շատ դեպքերում այդ զեղչերը վերաբերել են 1-2 ապրանքատեսակների: 
Արտակ Շաբոյանը վստահեցրել է, որ իրենք շարունակելու են հետևել ռիսկային շուկաներին, որտեղ գործունեություն են իրականացնում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավորղներ: 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, մրցակցության ոլորտը բարելավելու նպատակով իրականացվել են նաև օրենսդրական փոփոխություններ:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play