Երևանի քաղաքապետարանն առանձնացրել է հատուկ տարածքներ եղևնիների և սոճիների վաճառքի համար


Երևանի քաղաքապետարանն առանձնացրել է հատուկ տարածքներ եղևնիների և սոճիների վաճառքի համար

  • 26-12-2013 12:03:10   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Ամանորին ընդառաջ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքների շրջանակում  բնական եղևնիների ու սոճիների բացօթյա վաճառքը կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի կողմից վարչական բոլոր շրջաններում տարածքներ են առանձնացվել: Վաճառքի թույլտվությունները մասնավոր ընկերություններին և անհատներին տրամադրվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:


Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում բնական և արհեստական տոնածառերի վաճառքը կազմակերպելու համար տարածքներ են հատկացվել 50 հասցեներում: 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից  գործընթացի նկատմամբ սահմանված է խիստ հսկողություն: Չսահմանված վայրերում եղևնիների և սոճիների վաճառքի դեպքեր հայտնաբերելիս կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:   

 

 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play