Սերժ Սարգսյանը ծանոթացել է Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի ջրածածկ հատվածների հիմնանորոգման եւ Սեւանա լճի մաքրման աշխատանքներին


Սերժ Սարգսյանը ծանոթացել է Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի ջրածածկ հատվածների հիմնանորոգման եւ Սեւանա լճի մաքրման աշխատանքներին

  • 06-11-2010 15:30:11   | Հայաստան  |  Տնտեսություն
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի եւ Լոռու մարզեր: Գեղարքունիքի մարզում Նախագահը ծանոթացել է Սեւան-Լճաշեն ճանապարհի Սեւան-Մարտունի-Գետափ ջրածածկ հատվածների հիմնանորոգման աշխատանքներին: Հանրապետության ղեկավարին զեկուցվել է, որ 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ, նշված ճանապարհահատվածում պետական բյուջեի ֆինանսավորմամբ կատարվել են հիմնականում ափապաշտպան միջոցառումներ եւ հողային աշխատանքներ, 3400 մետր երկարության վրա տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ, կատարվել են նաեւ ճանապարհային պաստառի ամրացման աշխատանքներ: Նախագահի հանձնարարությամբ, ճանապարհի դիտարկվող հատվածի ասֆալտապատման համար միջոցներ կտրամադրվեն, եւ եղանակային բարենպաստ պայմանների պարագայում` արդեն 2011թ. գարնան սկզբին ճանապարհը կասֆալտապատվի: Հանձնարարվել է նաեւ մինչ այդ ապահովել ճանապարհի անցանելիությունը: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, այնուհետեւ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել են ջրածածկ եւ ճահճացած տարածքներում Սեւանա լճի մաքրման աշխատանքներ կատարելու համար նախատեսված «Ուոթերմաստեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորի տեխ-նիկական հնարավորություններն ու մաքրման ենթակա տարածքների քարտեզները: Հանրապետության ղեկավարը հանձնարարություններ է տվել նաեւ լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների հետ կապված` ընդգծելով ջրի մաքրման կարեւորությունը: Ավարտելով աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզում` Սերժ Սարգսյանը մեկնել է Լոռի:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play