Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս 19 բնակարանների բանալիներ է հանձնել բնակիչներին


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս 19 բնակարանների բանալիներ է հանձնել բնակիչներին

  • 28-12-2013 18:39:52   | Հայաստան  |  Տնտեսություն

 

 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող ևս 19 ընտանիքների ներկայացուցիչների  1, 2 և 3 սենյականոց բնակարանների բանալիներ է հանձնել Երևանի քաղաքապետարանում  կայացած ընդունելության  ժամանակ:


Շնորհավորելով ներկաներին  երկար տարիներ սպասված բնակարանամուտի, ինչպես նաև գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, քաղաքապետը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը շարունակելու է անել հնարավորը` երևանցիների առջև ծառացած, այդ թվում նաև 4-րդ կարգի վթարայնության շենքերի բնակիչների բնակարանային խնդիրները կարգավորելու ուղղությամբ:


Քաղաքացիներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ վթարային բնակարաններում երկար տարիներ ապրելուց հետո, տարեմուտի նախաշեմին, իսկապես երկար սպասված նոր բնակարաններով իրենց ապահովելու համար:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play