ԱՄՆ Ազգային Անվտանգության Գործակալությունը պատրաստվում է ստեղծել քվանտային համակարգիչ


ԱՄՆ Ազգային Անվտանգության Գործակալությունը պատրաստվում է ստեղծել քվանտային համակարգիչ

  • 03-01-2014 16:40:29   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ԱՄՆ Ազգային Անվտանգության  Գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը օրերս բացահայտել է, որ ԱԱԳ-ը պատրաստվում է ստեղծել քվանտային համակարգիչ ,որը գործակալությանը հնարավորություն կտա ձեռք բերել բանկային, բժշկական, պետական ու առևտրական ոլորտների գերգաղտնի ինֆորմացիաներ, գրում է «Վաշինգտոն Պոստ» թերթը հունվարի 2-ի համարում:
ՏՏ բնագավառի խոշոր ընկերությունները երկար ժամանակ է, ինչ փորձում են ստեղծել քվանտային համակարգիչներ, որպեսզի կարողանան թափ հաղորդել համակարգիչների արագությանը և մեծացնել դրանց անվտանգությունը: Փորձագետների գնահատմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունն առանց այդ երկրի տեղեկատվական համայնքի իրազեկման,  չի կարող նման սարք ստեղծել:
 
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը դեռևս չի արձագանքել Սնոուդենի այդ բացահայտմանը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ